Երբ գրանցվեք կամ մուտք գործեք Ձեր պրոֆիլ՝ կունենաք այն փոփոխելու և ավելի անհատական դարձնելու հնարավորություն:
Առաջարկում ենք ավելացնել Ձեր տվյալները, վերբեռնել լուսանկար և կատարել այլ անհրաժեշտ լրացումներ։
Հաշվի կարգավորումները տեսնելու համար սկզբում բացեք Ucraft-ի գլխավոր էջը և սեղմեք էջի վերին աջ անկյունում տեղակայված պրոֆիլի նկարի վրա:
Հենց այստեղից կարող եք անցնել հաշվի կարգավորումներին և սկսել աշխատանքը:
Պարամետրերը խմբավորված են վեց տարբեր բաժիններում` պրոֆիլ, գաղտնաբառ, վճարում, բաժանորդագրություններ և ծանուցումներ:
Առաջին բաժինը ներառում է Ձեր պրոֆիլի մասին տեղեկություն։ Այս բաժնում կարող եք ազատ խմբագրել Ձեր անունն ու էլ.փոստը, կարճ ասած՝ հաշվի հետ կապված ամեն ինչ:
Իհարկե, մենք չենք մոռացել Ձեր պրոֆիլի նկարի մասին: Պարզապես սեղմեք Ձեր անվան վերևում գտնվող շրջանակի վրա ու վերբեռնեք սիրելի նկարը:
Հաջորդ քայլը վերաբերում է Ձեր գաղտնաբառին։
Այստեղ կարող եք փոխել այն՝ պարզապես մուտքագրելով Ձեր ընթացիկ գաղտնաբառը և հաստատելով նորը:
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: Մի անհանգստացեք, բոլորիս հետ էլ պատահում է։ Կարող եք վերականգնել այն՝ հետևելով անհրաժեշտ հրահանգներին հենց այս բաժնում:
Ի՞նչ կասեք ավելի լուրջ գործի անցնելուն: Ստորև գտնվող թաբում կգտնեք վճարման մասին տվյալներն ու տարբերակները:
Այստեղ կստանաք ամբողջական տեղեկություն Ձեր ընթացիկ վճարումների մանրամասների, վճարման եղանակների և վճարումների պատմության մասին:
Ձեր ընթացիկ բաժանորդագրությունները ստուգելու համար անցեք Բաժանորդագրություններ էջին:
Սեղմեք էջի անվան վրա ավելի շատ տեղեկություններ ստանալու համար, օրինակ, բաժանորդագրությունը սկսելու ամսաթիվը, հաջորդ վճարման ամսաթիվը և ավելին:
Կարող եք ստուգել Ձեր բաժանորդագրությունների կարգավիճակը, փորձաշրջանի ավարտի ամսաթվերը և այլն:
Այժմ եկեք արագ անցնենք Ծանուցումներ բաժնին: Այստեղ կարող եք համաձայնել Ucraft-ի նոր արտադրանքների և այլ թարմացումների մասին պարբերական նամակներ ստանալ կամ էլ հրաժարվել դրանից։
* Ucraft-ում կան երկու հիմնական փաթեթներ`վեբկայքեր և օնլայն խանութներ։
Անվճար վեբկայքեր
Կարող եք ընտրել Ucraft-ի կողմից առաջարկվող անվճար լենդինգ էջի ձևանմուշներից մեկը և մի քանի րոպեի ընթացքում մեկ էջանոց գրավիչ կայք ստեղծել: Ընդամենը պետք է ացնել անվճար լենդինգ էջերի նմուշների էջ, ընտրել նմուշներից մեկը և ստանալ անվճար yoursitename.ucraft.net ենթադոմեյն:
Օնլայն խանութներ
Եթե խոսքը վերաբերում է լիարժեք կայքերին և առցանց խանութների ստեղծմանը, Ucraft-ն առաջարկում է կայք ու օնլայն խանութ փաթեթները։
Դուք միշտ կարող եք օգտվել 14-օրյա անվճար փորձաշրջանից՝ վճարովի պլանների համար և անվճար ուսումնասիրել կոնստրուկտրի մեջ ներառված բոլոր կարևոր ֆունկցիաներն ու հնարավորությունները:
Հիշեք, որ եթե սկսել եք անվճար լենդինգ էջի փաթեթից և այնուհետև վերցրել եք անվճար փորձաշրջան, ապա փորձաշրջանի ժամկետը լրանալուց հետո անվճար փաթեթին վերադառնալ հնարավոր չէ: Այդ կայքը հետագայում օգտագործելու համար հարկավոր է ձեռք բերել ընտրված համապատասխան փաթեթը: Այնուամենայնիվ, Դուք միշտ կարող եք վերադառնալ մի քայլ հետ և ստեղծել նոր լենդինգ էջ՝ պարզապես հենց սկզբից սկսելով:
Անցեք մեր սակագների էջ՝ առաջարկվող գնային մոդելների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Եկեք վերադառնանք վճարումներին ու ստուգեք, թե ինչպես են վճարային աշխատանքները կատարվում:
Հենց վճարային մեթոդը կցեք Ձեր հաշվին, ավտոմատ կերպով համակարգը կգանձի գումարը՝ ընտրած բաժանորդային պլանին և հաջորդ վճարման ամսաթվին համապատասխան։
Ձեր բաժանորդագրությունը չեղարկելու համար պարզապես սեղմեք ներքևի աջ անկյունի կոճակը՝ նաև ավտոմատ կերպով գանձվող վճարումներից խուսափելու համար։
Եթե փոխել եք Ձեր միտքը և որոշել եք ջնջել Ձեր հաշիվն ամբողջությամբ, պարզապես սեղմեք ջնջել հաշիվը՝ հաշվի կարգավորումներում:
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր Ucraft-ի հաշիվը կվերանա Ձեր բոլոր տվյալների և կայքերի հետ միասին, այնպես որ մի քիչ էլ մտածեք մինչ այդ քայլին գնալը :)
Կարող եք նաև փոփոխել/ավելացնել վճարման մեթոդներ Ձեր հաշիվին և հետևել Ձեր վճարման պատմությանը:
Տվյալ պահին Ձեր վճարման պատմությունը կարող է լինել դատարկ, եթե ակտիվ վճարովի բաժանորդագրություններ չկան, բայց երբ ստեղծեք կայքեր, կտեսնեք Ձեր բոլոր բաժանորդագրությունները մեկ տեղում:
Փաթեթներից որևէ մեկը գնելուց հետո կարող եք նաև ներբեռնել հաշվի ինվոյս հենց այս բաժնից:
Եթե կա որևէ բան, որը Ձեր ընթացիկ պլանի կամ հաշվի հետ կապված կարող է շփոթեցնել, գրեք մեզ ներքևի աջ անկյունում գտնվող չաթի միջոցով, և մեր Աջակցման թիմն ուրախ կլինի օգնել Ձեզ և պարզաբանել ամեն ինչ:
Նաև խորհուրդ ենք տալիս կարդալ մնացած հոդվածները մեր Օգնության բաժնում՝ Ucraft-ի բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.