Այո, բոլորիս հետ էլ պատահել է: Երբեմն պարզապես չեք կարողանում հիշել Ձեր գաղտնաբառը: Մի անհանգստացեք, հիմա մենք ցույց կտանք, թե ինչպես հաջողությամբ փոխել/վերականգնել այն:
Ինչպիսին էլ լինի գաղտնաբառի հետ կապված խնդիրը, մենք կօգնենք Ձեզ լուծել այն մի քանի ակնթարթում:
Եկեք քննարկենք այն դեպքը, երբ պարզապես ուզում եք փոխել գաղտնաբառը: Մենք Ձեզ քայլ առ քայլ կներկայացնենք այդ գործընթացը:
Նախորդ հոդվածում բացատրեցինք, թե ինչպես խմբագրել Ձեր պրոֆիլը/հաշիվը և միակ բացը, որ թողել էինք, գաղտնաբառի փոփոխությունն էր: Այսպիսով, պարզապես ընտրեք գաղտնաբառ պատուհանը Հաշվի կարգավորումներից, որպեսզի սկսեք գործընթացը։
Պարզապես մուտքագրեք Ձեր ընթացիկ գաղտնաբառն առաջին դաշտում, ապա նորը երկու անգամ և հաստատեք փոփոխությունը: Այդքանը և ամեն ինչ իր տեղում է արդեն։
Գաղտնաբառը մոռանալը շատ ավելի տարածված իրավիճակ է, բայց մի անհանգստացեք, Դուք կարող եք ստանալ Ձեր գաղտնաբառն առանց ավելորդ ժամանակ վատնելու՝ ընդամենը մուտք գործելու փոխարեն սեղմելով Մոռացե՞լ եք գաղտնաբառը՝ հենց մուտքի էջում:
Հենց լրացնեք էլ․հասցեն և սեղմեք Վերականգնել գաղտնաբառը կոճակը, մենք կուղարկենք Ձեզ գաղտնաբառի փոփոխության հղում՝ համապատասխան հրահանգների հետ միասին։
Եթե հանկարծ հարցեր առաջանան, մի երկմտեք: Մեզ հետ կապ կարող եք հաստատել ներքևի աջ անկյունում գտնվող Չաթի կոճակի միջոցով, և մեր աջակցման թիմն ուրախ կլինի օգնել Ձեզ։
Ունե՞ք այլ հարցեր։ Խորհուրդ ենք տալիս կարդալ մեր ուղեցույցները՝ Ucraft-ի բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.