Եթե արդեն այստեղ եք, նշանակում է, որ կամ վեբկայքեր ստեղծելու վարպետ եք կամ արդեն դրա ճանապարհին եք: Ինչ էլ որ լինի, մենք Ձեր կողքին ենք՝ բացատրելու, թե ինչպես կարող եք մի քանի կայք կառավարել մեկ տեղում:
Առաջարկում ենք սկզբում դիտել այս կարճ վիդեո հոլովակը կամ էլ կարող եք միանգամից հետևել ստորև ներկայացված քայլերին՝ իմանալու, թե ինչպես կառավարել մեր հարթակում ստեղծած կայքերը:
Սկզբում սեղմեք էջի վերևի աջ անկյունում գտնվող Ձեր հաշվի կլոր կոճակն ու բացվող մենյուից ընտրեք Իմ կայքերը բաժինը:
Այստեղ կգտնեք Ձեր կողմից կառավարվող բոլոր կայքերը․ կարող եք դիտել կայքերի ցանկը ցուցակային կամ գրիդ տարբերակով։
Ձեր կողմից կառավարվող կայքերը խմբավորված են երկու առանձին բաժիններում` Իմ կայքերը և Հրավիրված: Առաջինում Ձեր կողմից ստեղծված կայքերն են կամ նրանք, որոնց սեփականատերը հանդիսանում եք Դուք, իսկ երկրորդ բաժնում կգտնեք այն կայքերը, որոնց խմբագրման համար Ձեզ որևէ դերով ավելացրել են որպես Թիմի անդամ:
Ստուգեք յուրաքանչյուր կայքի վերին աջ անկյունը` դրա կարգավիճակը տեսնելու համար. ակտիվ, փորձաշրջան կամ ժամկետանց:
Պարզապես կուրսորով անցեք կայքերի վրայով և կնկատեք Խմբագրել, Նախադիտում, Կրկնօրինակել և Ջնջել տարբերակները, իսկ Հրավիրված կայքերի դեպքում առկա կլինի նաև Լքել տարբերակը:
Սեղմելով Խմբագրել՝ կտեղափոխվեք կայքի խմբագրման ռեժիմ, որտեղից անմիջապես կարող եք սկսել Ձեր կայքի կատարելագործումը։
Նախադիտում հնարավորությունն օգնում է տեսնել, թե ինչ տեսք ունի վեբկայքը Ձեր կայքի այցելուների համար:
Կրկնօրինակելը մեկ այլ օգտակար ֆունկցիա է, որ հնարավորություն է տալիս արդեն ստեղծված վեբկայքն ամբողջովին վերստեղծել։ Կրկնօրինակված բովանդակությունը կցուցադրվի նոր ենթադոմեյնի տակ, և կարող եք միանագմից անցել խմբագրման:
* Խնդրում ենք հաշվի առնել, որ վեբկայքերի կրկնօրինակումը հասանելի է միայն ակտիվ կայքերի համար, և Դուք համաձայնություն եք հայտնում սկսել նոր բաժանորդագրություն՝ հիմք ընդունելով Ձեր նախնական կայքի ներկայիս փաթեթը:
*Նաև, համաձայն մեր ընդհանուր դրույթներրի և պայմանների, Ucraft-ով պատրաստած Ձեր կայքը 30 օր հետո կջնջվի տվյալների բազայից՝ առանց դրա վերականգնման հնարավորության, եթե
- փորձարկման շրջանը լրացել է, և օգտատերը չի գնել որևէ փաթեթ և/կամ
- բաժանորդագրությունը լրացել է, և օգտատերը չի թարմացրել այն։
Կարող եք ծանոթանալ մեր ընդհանուր դրույթներրին և պայմաններին այստեղ։
Սեղմելով Ջնջել կոճակը՝ մեր տվյալների բազայից կհեռացնեք Ձեր կայքը և այն այլևս հասանելի չի լինի առցանց։
Եթե որոշեք Լքել այն կայքը, որում խմբագրելու համար հրավիրվել էիք, այլևս չեք կարողանա մուտք գործել կայքի խմբագրման ռեժիմ և չեք կարողանա փոփոխություններ կատարել։
Իմ կայքերը բաժնում նաև կարող եք ավելացնել նոր վեբկայք` սեղմելով Ստեղծել նոր կայք և ընտրելով ցանկալի ձևանմուշ առկա կատեգորիաներից՝ Անվճար վեբկայք, Պրո վեբկայք կամ Օնլայն խանութ:
Այստեղ կարող եք տեսնել և վերանայել Ձեր կատարած ամբողջ աշխատանքը, ինչպես նաև լավ սկզբնակետ է Ձեր ապագա գործունեության պլանավորման համար:
Շարունակեք ընթերցել մեր ուղեցույցները՝ գործիքներին ծանոթանալու և ավելի հաջողված կայք ստանալու համար:
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.