Յուրաքանչյուր կայք եզակի է և յուրաքանչյուրը կայք ունի տարբեր պահանջներ, երբ խոսքը վերաբերում է կատարյալ կայք ստանալու համար ընտրված բաղադրիչներին։
Ucraft-ը մշակել է էլեմենտների լայն ընտրանի, որոնք կարող են միաձուլվել բլոկների մեջ:
Երբեմն ժամանակի սուղ լինելու պատճառով ցանկանում եք, որ ամեն ինչ նախապես արվի Ձեզ համար, որպեսզի չմտահոգվեք և չտարվեք այնպիսի հարցերով, ինչպիսիք են յուրաքանչյուր էլեմենտի հեռավորությունը, դրանց դասավորությունն էջում և այլն:
Սա հենց այն իրավիճակն է, երբ բլոկներ բաժինը հասնում է օգնության։
Այստեղ Դուք կգտնեք տարբեր բլոկներ, որոնք նախագծված են Ucraft-ի դիզայներների կողմից և պատրաստ սպասում են էջի ձախ վահանակում։
Սկսելու համար սեղմեք բլոկների վրա և Ձեզ կառաջարկվի բոլոր առկա բլոկների և նրանց օրինակների անունների ցուցակը`հեդերից և ֆութերից մինչև պատկերասրահ, բլոգ և այլն:
Պարզապես մենյուից ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը, որն ուզում եք օգտագործել Ձեր սեփական կայքում: Մի մոռացեք շարժվել ներքև՝ ամբողջ ընտրանին տեսնելու համար։
Բլոկ ավելացնելու համար պարզապես քաշեք և գցեք այն էջի ցանկալի հատվածում:
Հիմա ամեն ինչ պատրաստ է ընտրված բլոկը խմբագրելու համար։
Պարզապես անցեք բլոկի վրա և սկսելու համար վերին ձախ անկյունում գտնվող երեք կետերի վրա սեղմեք: Բլոկի կարգավորումները բացելուց հետո կարող եք վերբեռնել ֆոնային պատկեր կամ ներդնել տեսանյութի հղում՝ գրավիչ դիզայն ունենալու համար:
Պարամետրերը թույլ են տալիս փոփոխել սյունակի ուղղությունը մոբայլով, ինչպես նաև կառավարել տեսանելիության կարգավորումները: Սարքի տեսանելիությունը կարող է սահմանվել միշտ տեսանելի, տեսանելի միայն մոբայլում կամ միայն համակարգչի համար: Գտնվելու վայրի տեսանելիությունը թույլ է տալիս կարգավորել տեսանելիություն որոշակի երկրի, քաղաքի և կամ IP-ի համար:
Ընտրեք թաքցնել ֆունկցիան՝ բլոկը կայքի այցելուներից թաքցնելու համար կամ պահպանել որպես բլոկ:
Պարզապես անցեք բլոկի կարգավորումներին և սեղմեք պահպանել որպես բլոկ կոճակը: Այն կպահվի բլոկների բաժնում և պատրաստ կլինի ցանկացած էջում ավելացնելու համար այնպես, ինչպես արդեն առկա բլոկները:
Կարող եք նաև փոխել բլոկների դասավորվածությունը՝ դրանք քաշել ու գցելով: Դա անելու համար պարզապես հովեր արեք ցանկալի բլոկի վրա, բռնեք վերևի ձախ անկյունում հայտնված երեք կետից և քաշեք այն վերև կամ ներքև:
Նաև կարող եք հեռացնել այն ամբողջովին՝ սեղմելով աղբարկղի կոճակին։
Ի դեպ, քանի դեռ կարդում եք սա, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է Ձեր փորձը Ucraft-ի հետ ավելի լավը դարձնելու համար՝ ստեղծելով նոր էլեմենտներ, դիզայներական բլոկներ և ֆունկցիաներ, այնպես որ շարունակեք հետևել Ucraft-ի թարմացումներին։
Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես պետք է խմբագրել բլոկներում ընդգրկված էլեմենտները, խնդրում ենք գնալ Էլեմենտների բաժին և կամ դիմել մեզ՝ ներքևի աջ անկյունում տեղակայված չաթի միջոցով։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.