Խոսքը միայն գույնի մասին չէ, այլ ճաշակի:
Եթե ցանկանում եք Ձեր կայքը դարձնել ավելի գունեղ և գրավիչ՝ առկա էլեմենտների գույները փոխելով, ապա Ձեզ օգնության կգա մեր ձախ վահանակի գույներ գործիքը:
Այստեղ կգտնեք հարուստ գունապնակ՝ զանազան երանգներով, որոնք հասանելին են ինչպես միագույն, այնպես էլ գրադիենտ տարբերակով:
Նոր գույն ավելացնելու համար բացված պատուհանից սեղմեք “+” կոճակը և ընտրեք նախընտրելի տարբերակը:
Առաջին ցուցիչը կօգնի ընտրել ցանկալի երանգը, մինչդեռ երկրորդը կորոշի գույնի թափանցիկությունը:
Գույների հետ խաղալուց հետո կարող եք դրանք կիրառել տարբեր բլոկների և էլեմենտների վրա: Այստեղ կարող եք գտնել վերջերս կիրառված գույները, ինչպես նաև ավելացնել նախընտրած գունային կոդերը:
Եթե ցանկանում եք էքսպերիմենտներ անել գույների հետ, ապա գրադիենտն այն է, ինչ փնտրում եք: Վերջինի միջոցով կարող եք փոփոխել գունային նախշերը: Պարզապես սեղմեք կարգավորիչների վրա՝ ցանկալի ոճը ստանալու համար:
Ցանկալի գույնը ստանալուց հետո գցեք այն կայքի ցանկացած էլեմենտի վրա (օր.՝ վերնագրի, պարբերության և այլն):
Եկեք փորձենք ավելացնել այն կոճակի վրա:
Ահա և կոճակի գույնը փոխվեց: Ինչպես արդեն նկատեցիք՝ կարող եք փոխել կայքի ցանկացած էլեմենտի/բլոկի գույնը՝ դարձնելով այն ավելի գունեղ և տեսողականորեն գրավիչ՝ պարզապես օգտվելով մեր կողմից այդքան սիրելի դրագ-ընդ-դրոփ գործառույթից:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.