Կայքի տեքստերի կարևորությունը չի կարելի թերագնահատել: Տեքստերի իմաստային բովանդակությունը կենտրոնական դեր է խաղում SEO-ի համար, բայց խոսքը միայն դրա մասին չէ: Տեքստերի ոճն ու չափը նույնպես կարող են տպավորություն թողնել Ձեր կայքի այցելուների վրա:
Տառատեսակի խելամիտ ընտրությունը կարող է բարելավել տեքստի ընթեռնելիությունը, իսկ որոշ տեքստերի չափը կարող է ընթերցողների ուշադրությունն ուղղել դեպի այն ինֆորմացիան, որը հատուկ շեշտադրման կարիք ունի:
Ահա, թե երբ կարող է իրոք օգտակար լինել դիզայների գործիքներից մեկը՝ գրատպություն գործիքը:
Կարող եք գտնել գործիքները Ձեր դեշբորդում և ուսումնասիրել վերնագրերի փոփոխման բոլոր հնարավոր տարբերակները:
Այստեղ դուք կարող եք փոփոխել տեքստի գրադացիան, տառատեսակի ընտանիքը, չափը և հաստությունը, տողերի և տառերի միջև հեռավորությունը և գույնը:
Տեքստի գրադացիան փոխելու համար սեղմեք սլաքը և բացվող մենյուից ընտրեք համապատասխան հարաբերակցությունը:
Տառատեսակի ընտանիքը փոխելու համար սեղմեք սլաքը և բացվող մենյուից ընտրեք ցանկալի ընտանիքը:
Պարզապես շարժեք ցուցիչները՝ տեքստի չափը, տառատեսակի հաստությունը, տողերի և տառերի հեռավորությունը փոփոխելու համար: Տեքստ էլեմենտի գույնը փոխելու համար սեղմեք '+':
Նաև կարող եք փոխել ինչպես հղման, այնպես էլ հղման հովերի գույնը:
Շարժեք ցուցիչները՝ ցանկալի գույնի երանգներ և թափանցկիության մակարդակն ընտրելու համար:
Եթե ցանկանում եք փոխել տեքստ էլեմենտն առանձին-առանձին, ապա ձախ կողմից ընտրեք վերնագրերի տարբերակներից մեկը և համապատասխանաբար կատարեք փոփոխությունները: Շարժվեք ներքև՝ առկա բոլոր հնարավորությունները տեսնելու համար:
Օգտվեք այս հնարավորությունից և տեքստերը դարձրեք արտաքնապես ավելի գրավիչ, փնտրեք առաջարկվող տառատեսակներից մեկը և վայելեք:
Բաց մի թողեք նաև UI կոմպլեկտի և Կառուցվածքի բաժինները՝ Ձեր կայքի դիզայնը և ոճն էլ ավելի առանձնահատուկ դարձնելու համար:
Հարցեր ունե՞ք։ Մենք միշտ պատրաստ ենք օգնել, մի՛ հապաղեք և չաթի միջոցով դիմեք մեր աջակցման թիմին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.