Եթե ուշադիր եք մանրուքներին և ցանկանում եք, որ յուրաքանչյուր կոճակ և դաշտ ձևավորված լինի Ձեր ճաշակին համապատասխան, ապա այս գործիքը միանշանակ Ձեզ համար է:
Այն օգտագործվում է կայքի բոլոր կոճակները և դաշտերը կառավարելու համար:
Այն գտնելու համար սեղմեք դեշբորդի վրա, այնուհետև ընտրեք դիզայների գործիքներ բաժինը:
Հենց այստեղ էլ կարող եք ստեղծել նոր կոճակ` պարզապես սեղմելով ստեղծել նոր կոճակ:
Գործիքը հնարավորություն է տալիս նաև աջ կողմում գտնվող վահանակից խմբագրել կոճակի տեքստը:
Եկեք ստուգենք, թե ինչպես է աշխատում այն:
Ընտրեք Ձեզ համար ցանկալի տառատեսակի ընտանիքը բացվող մենյուից կամ տեղափոխեք տառատեսակի չափը, հաստությունը և հեռավորությունը՝ ցուցիչները փոփոխելու համար:
Կարող եք փոփոխել նաև սահմանների շառավիղը և լայնությունը՝ կրկին պարզապես շարժելով ցուցիչները:
Եթե կողպեքը բաց է, ապա կարող եք փոփոխել ամեն անկյունն առանձին: Իսկ երբ այն փակ է, բոլոր անկյունները փոփոխվում են միաժամանակ:
Այստեղ նաև կկարողանաք սահմանել կոճակի բարձրությունը, լայնությունը և հեռավորությունը՝ օգտագործելով համապատասխան չափի ցուցիչը:
Ինչ վերաբերում է գույներին, ապա հեշտությամբ կարող եք փոխել ֆոնի, եզրերի և տեքստի գույնը` օգտագործելով գույներ գործիքը:
Միակ բանը, որ պետք է անել, Ձեր նախընտրած գույնի երանգը և թափանցիկության մակարդակն ընտրելն է:
Նույնը վերաբերում է նաև հովերի գույնին: Կարող եք տեսնել դա կիրառության մեջ:
Լինի դա «Պատվիրել», թե «Գրանցվել» կոճակները, այստեղ կան հավելյալ խորհուրդներ, որոնք արժե դիտարկել՝ հզոր CTA-ներ ստեղծելու համար:
- Կոճակի տեքստը պետք է լինի կարճ և համապարփակ
- Ավելացրեք որոշ տեքստեր կոճակի շուրջը, որպեսզի այն վիզուալ ընդգծվի
- Գույնն ընտրելուց համոզվեք, որ այն տարբերվում է Ձեր էջերի գույնից, բավականին վառ է, որ նկատվի և այո, այն պետք է համապատասխանի Ձեր կայքի ընդհանուր տեսքին և ոճին:
Ո՞րն է հաջորդը քայլը։
Դուք նաև կարող եք օգտագործել UI կոպլեկտ բաժինը՝ Ձեր կայքի ֆորմ էլեմենտի բոլոր դաշտերը ձևավորելու համար, որպեսզի դրանք համապատասխանեն կոճակների դիզայնին և գույնին, նաև լրացնեն կայքի ընդհանուր տեսքը:
Կարող եք սահմանել ֆորմ և բաժանորդագրություն էլեմենտների պիտակների տեքստի չափը ողջ կայքի համար, ինչպես նաև, օգտագործելով ցուցիչները, փոփոխել դրանց եզրերը և հեռավորությունը:
Նաև հեշտությամբ կարող եք փոփոխել դաշտերի բարձրությունն ու արտաքին հեռավորութնունը, ինչպես նաև ընտրել գույնը և ուղղությունը:
Դուք եք որոշում: Ձեր սահմանած փոփոխությունները կկիրառվեն բոլոր կոճակների և դաշտերի համար:
Այսքանը: Մինչ դուք կարդում եք սա, մեր էնտուզիաստ թիմն արդեն աշխատում է նոր հրաշալի գործառույթներ իրականացնել, որպեսզի Ucraft-ի հետ աշխատելն ավելի հաճելի լինի: Այնպես որ, մնացեք կապի մեջ:
Առավելագույնս օգտագործեք հնարավոր տարբերակները՝ կառուցելու հզոր CTA-ներ և կայքի «խելացի» նավիգացիա:
Հաշվի առեք նաև ֆորմի դաշտերը, որպեսզի կայքն ավելի հավասարակշռված և պրոֆեսիոնալ տպավորություն թողնի:
Բաց մի թողեք տպագրության և կառուցվածքի բաժինները, որպեսզի էլ ավելի բարելավեք կայքի ընդհանուր դիզայնը և ոճը:
Հարցեր ունե՞ք։ Մի հապաղեք և չաթի միջոցով կապվեք մեզ հետ, և մեր աջակցման թիմը սիրով կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.