Յուրաքանչյուրն ունի վեբկայք պատրաստելու իր իսկ նպատակն, այդ պատճառով վեբկայքերի դիզայնը շատ տարբեր է:
Եթե արդեն ընտրեք Ձեր Ucraft վեբկայքի ցանկալի նմուշն, ապա կարող եք հարմարեցնել նրա կառուցվածքն, ավելացնել կամ հեռացնել էջեր, նրանց տալ անուններ և այլն:
Այս ամենը ղեկավարելը և իրար կապելը չափազանց հեշտ է Ձեր դեշբորդի էջեր հավելվածի շնորհիվ:
Լենդինգ էջի դեպքում Դուք կունենաք ընդամենը մեկ էջ, մինչ դեռ, եթե որոշել եք ստեղծել ամբողջական կայք, ապա յուրաքանչյուր նմուշի վրա կտեսնեք տարբեր էջեր:
Հավանաբար նկատած կլինեք, որ էջերը բաժանվում են հետևյալ կատեգորիաների՝
- Հիմնական էջեր
- Երկրորդական էջեր
- Սիստեմ էջեր
Եկեք առանձին-առանձին ուսումնասիրենք դրանք:
Հիմնական էջերը տեսանելի են Ձեր կայքի նավիգացիայում, էջերի մենյուում, մինչ դեռ երկրորդական էջերը հայտնվում են այն ժամանակ, երբ գլխավոր էջերից գնում ենք ներքին հղումներով: Պատրաստի վեբկայքը սովորաբար ունենում է հետևյալ էջերը՝
- Գլխավոր
- Մեր մասին
- Ապրանք/ծառայություն
- Պորտֆոլիո/տեսադարան
- Հետադարձ կապ
- Բլոգ
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր Ucraft նմուշ ստեղծված է օրինակի համար, և կարող եք հեշտությամբ փոփոխել այն:
Կարող եք նաև փոփոխել էջերի դասավորությունը, քանակը, տեսակը և այլն:
Երևի նկատել եք Լեզուներ էլեմենտը վերևի ձախ անկյունում, որի օգնությամբ կարող եք ղեկավարել էջերը յուրաքանչյուր լեզվի համար, որոնք նախօրոք ավելացրել եք Լեզուների հավելվածի միջոցով։
Հիմա եկեք անցնենք գործի:
Այս հավելվածի միջոցով շատ հեշտ է էջեր ավելացնելն ու հեռացնելը: Պարզապես պետք է հովեր անեք էջերից մեկի վրա և էջի տարբեր կողմերում կհայտնվի + նշանը:
Ենթաէջ ավելացնելու համար սեղմեք + էջի ներքևի հատվածից և ընտրեք էջի ցանկալի տեսակը:
Ի՞նչ կասեք դատարկ էջ բացելու մասին:
Եթե արդեն ավելացրել եք, ապա կարող եք խմբագրել էջի վերնագիրը և ալիասը, ընտրել արդյոք ցանկանում եք, որ այն լինի նոր թեբում, թե ոչ:
Կարոս եք նաև չեղարկել էջի հրապարակումը՝ պարզապես սեղմելով կանաչ կետը վերևի աջ անկյունից: Այն կկարմրի՝ ցույց տալով, որ էջի հրապարակումը չեղարկվել է:
Շարժվեք առաջ և կարգավորեք էջի տեսանելիությունը դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր երևալու համար:
Էջի կարգավորումներից նույնպես կարող եք փոխել էջի կատեգորիան՝ հիմնական/երկրորդական:
Ո՞րն է հաջորդ քայլը: Վերնագրային էջը, որը տեսանելի է նավիգացիոն գոտում և գործում է որպես վերնագիր:
Կարող եք ավելացնել արտաքին էջ՝ այցելուներին ուղղորդելու Ձեր կայքից դուրս գտնվող որևէ էջ:
Նաև կարող եք ավելացնել բլոգ էջը հոդվածներ բաժից, դե իսկ անկոր էջի մասին արդեն խոսել ենք մեր առանձին հոդվածներից մեկում:
Եկեք գնանք էջի կարգավորումներ՝ պարզապես հովեր անելով ցանկացածի վրա:
Կնկատեք, որ չեք կարող ջնջել գլխավոր էջը, սակայն կարող եք ցանկացած էջ դարձնել գլխավոր՝ ակտիվացնելով սվիչերը:
Որևէ էջ ջնջելու համար պարզապես սեղմեք աղբարկղի նշանի վրա:
*Խնդրում ենք հիշել, որ կարող եք պատրաստել 3 հատ նույն մակարդակի ենթաէջ, և նոր ենթաէջեր ստեղծելու և նրանց կապված գլխավոր էջը ջնջելու դեպքում ենթաէջերը նույնպես կջնջվեն: Եթե ցանկանում եք, որ էջերդ երևան, համոզվեք, որ նրանք տեղափոխել եք գլխավոր էջ՝ նախքան էջի կարգավորումներից գլխավոր էջը ջնջելը:
Գլխավոր էջի կարգավորումները նաև թույլ են տալիս
- Խմբագրել կարգավորումները
- Գնալ քո գլխավոր էջ և շարունակել խմբագրումը
- Կրկնօրինակել էջը
- Դնել գաղտնաբառ
Կրկնօրինակել տարբերակն ընտրելու դեպքում կարող եք ստեղծել էջի կրկնօրինակը:
Եթե ցանկանում եք գաղտնաբառ դնել, ապա սեղմեք կողպեքի նշանը և մուտքագրեք Ձեր գաղտնաբառը:
Ձեր դեշբորդի կայքի կարգավորումերի հավելվածի միջոցով կարող եք գաղտնաբառ դնել ամբողջ կայքի վրա:
Դրանից հետո Ձեր կայքի այցելուները կտեսնեն կայք այսպես՝
Այդպիսի տեսք ունի նաև սիստեմ էջը, երբ կայքի այցելուն հայտնվում է Error էջում կամ երբ կայքն օֆլայն է, երբ դեռ աշխատում եք նրա վրա:
Այժմ եկեք գնանք խմբագրման ռեժիմ և տեսնենք, թե ինչ կա այնտեղ:
Եթե արդեն որոշել եք կայքի կառուցվածքն, ապա հիմնականները կհայտնվեն կայքի հեդեր հատվածում:
Կարող եք հեշտությամբ հարմարեցնել նրանց տեսքը նավիգացիայի կարգավորումներից: Պարզապես սեղմեք էջերի միջև և կտեսնեք մի շարք հասանելի տարբերակներ:
Կարող եք նաև նկատել, որ կայքում ներկայացվում է նաև մոբայլի կառուցվածքը և հարմարեցնել այն Ձերնախընտրություններին:
Շարունակեք մնալ մեզ հետ, իսկ մենք սիրով պատրաստ ենք պատասխանել Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.