Մեր ուղեղի կողմից ընկալվող ինֆորմացիյաի 90 տոկոսը վիզուալ է։ Հենց այս պատճառով տեսողական բովանդակությունը առանցքային դեր է կատարում Ձեր ապրանքանիշի կամ բիզնեսի բազում ասպեկտներում:
Բարի գալուստ Մեդիա հավելված՝ եզակի հավելված, որը կարող է օգնել Ձեր վիզուալ կոնտենտը դարձնել ավելի գունեղ և կրեատիվ:
Այն Ձեզ կօգնի ընտրել, ավելացնել և կառավարել Ձեր կայքի վիզուալ կոնտենտը։
Այստեղ դուք կարող եք կամ վերբեռնել նկարներ Ձեր համակարգչից կամ ընտրել դրանք առաջարկվող ցանկից և դրանք բոլորը պահել մեկ վայրում:
Եկեք Ձեր դեշբորդից գնանք այդ հավելված և Ձեր համակարգչից որոշ նկարնենր ավելացնենք։
Ի՞նչ կասեք Unsplash-ի հետ ինտեգրացիայի շնորհիվ հասանելի նոր անվճար նկարներ տեղադրելու մասին:
Պարզապես որոնման դաշտում գտեք ցանկալի նկարը և ավելացրեք Իմ նկարներում:
Երբ արդեն նկարներն ավելացվել են Իմ նկարներում, դրանք պատրաստ են խմբագրման: Պարզապես հովեր արեք այն նկարի վրա, որը ցանկանում եք խմբագրել և սեղմեք խմբագրել:
Կտեղափոխվեք Aviary Photo Editor՝ մշակված Adobe Creative Cloud-ի կողմից:
Այն ունի հեշտ կիրառելի խմբագրման գործիքներ, օրինակ, Ձեր կողմից ընտրվող ֆոտո ֆիլտրեր, էֆֆեկտներ, շրջանակներ, գրաֆիկա և ավելին:
Արդեն ընտրե՞լ եք լավագույն նկարները: Ժամանակն է այն Ձեր վեբկայքին ավելացնել մի քանի քլիքով: Նորից պարզապես քաշեք և գցեք այն:
Canva
Ստեղծե՛ք սոցիալ-մեդիա գրաֆիկներ, պրեզենտացիաներ, պաստառներ և այլ վիզուալ բովանդակություն, ապա դրանք անմիջապես վերբեռնեք Ձեր կայք։
Հետաքրքրե՞ց։ Դե ուրեմն եկեք գրանցվենք Canva - ում կամ մուտք գործենք, եթե արդեն ունեք հաշիվ:
Գրաֆիկական դիզայնի այս պլատֆորմը միավորում է միլիոնավոր նկարներ, պատկերներ, տառատեսակներ, ձևանմուշներ և իլյուստրացիաներ: Հավելվածի միջոցով Դուք կարող եք նախադիտել, ջնջել կամ խմբագրել պատկերները:
Հարցեր ունե՞ք: Մենք միշտ հասանելի ենք:
Գրե՛ք Ձեր հարցերը ներքևի աջ անկյունի Չաթի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք դրանց:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.