Բարի գալուստ կայքի կարգավորումներ հավելված, որտեղ կարող եք գտնել բոլոր հիմնական կարգավորումները:
Ժամանակ չվատնելու համար եկեք գնանք Ձեր դեշբորդ և ընտրենք կայքի կարգավորումները:
Այստեղ կգտնեք 2 տեսակի կարգավորում՝ հիմնական և կոդի ներդնում:
Եկեք սկսենք հիմնական կարգավորումներից:
Ակտիվացրեք օֆլայն տարբերակը, եթե չեք ուզում, որ Ձեր կայքի այցելուները տեսնեն այն նախքան պատրաստ լինելը:
Կարող եք անգամ գաղտնաբառ դնել կայքի վրա և ստուգել, թե ինչպես է այդպիսի կայքն աշխատում այցելուների համար՝ գնալով էջեր հավելվածի սիստեմ էջեր:
Եթե հետաքրքրված եք այդ գործառույթով, ապա մուտքագրեք գաղտնաբառը համապատասխան դաշտում:
Ինչպես կարող եք տեսնել՝ այս հավելվածի միջոցով հնարավոր է նաև խմբագրել Ձեր կայքի անունը:
Կարող եք նաև որոշել Ձեր կայքի անունի բաժանարարը վերնագրում՝ ընտրելով “-”, “/” կամ “|”։
Ո՞րն է հաջորդ քայլը: Կարող եք փոխել խմբագրման ռեժիմի լեզուն՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն, որը որ կցանկանաք:
Կարող եք ընտրել նաև ժամային գոտին։
WebP- ը պատկերի ժամանակակից ձևաչափ է, որն ապահովում է կայքի վրա պատկերների ծավալի փոքրացում՝ առանց կորստի: Կիրառելով WebP ֆորմատը , դուք կարող եք ստեղծել ավելի փոքր, ավելի հարուստ պատկերներ, որոնք հնարավորություն կտան կայքին ավելի արագ աշխատել: Միացրեք անջատիչը, եթե ցանկանում եք ակտիվացնել ձեր կայքի համար Webp ֆորմատը:
Լոգոն/ֆավիկոնըփոխելու համար ընտրեք համապատասխան դաշտը և սեղմեք փոխել կոճակը:
Լոգոն հենց Ձեր կայքի լոգոն է, իսկ փոքրկ տարբերակը փոքր էկրանների՝ հեռախոսի կամ պլանշետի համար է:
Ֆավիկոնն այն փոքր պատկերն է, որը երևում է Ձեր բրաուզերի թաբում՝ կայքի անունին կից։
Գցեք կամ վերբեռնեք ցանկալի նկարը և մի մոռացեք սեղմել պահպանել:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես ստեղծել կայքի շորթքաթը iPhone/iPad-ի համար։ Այս հարցում կօգնի մոբայլի պատկերակը։
Այն ֆավիկոնի նման ֆայլ է՝ Apple iPhone-ի, iPod Touch-ի և iPad-ի վեբկայքի պատկերակի համար։ Պատկերակն օգտագործվում է, երբ ուզում եք Ձեր վեբ էջը բուքմարք դարձնել կամ ավելացնել Ձեր էկրանին։ Պարզապես վերբեռնեք PNG ֆայլը և պատրաստ է։
Ահա, թե ինչպես է այն գարծում.
Բացեք Safari-ն, ու կայքը բեռնելուց հետո սեղմեք բուքմարքի նշանը։
Էկրանի վերջում կտեսնեք ‘Add to home screen'։
Կոճակը սեղմելուց հետո կարող եք որոշ տարբերակներ ընտել անվան հարցում, որը կերևա Ձեր էկրանին։
Ահա և վերջ։
Բայց սա վերջը չէ։ Գնալով կոդի ներդնում բաժին կարող եքավելացնել նաև HTML թեգեր:
Լրացրեք համապատասխան դաշտերը և սեղմեք պահպանել:
Օրինակ՝ կարող եք հեշտությամբ ինտեգրել Facebook Pixel կամ Google Analytics tracking ID: Անհրաժեշտ է միայն ավելացնել այն </head> վերջնական թեգից առաջ բաժնում:
Հիշեք, որ այն կակտիվանա այն ժամանակ, երբ Ձեր դոմեյնը միացնեք Ձեր Ucraft վեբկայքին:
Օգտվեք այս հավելվածի բոլոր հնարավորություններից և կատարելագործեք Ձեր կայքը, դե իսկ մենք պատրաստ ենք պատասխանել Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.