Այս հավելվածը թույլ է տալիս գրել հոդվածներ և դրանք հրապարակել Ձեր կայքում: Այն կարող է շատ օգտակար լինել, եթե ցանկանում եք բլոգ վարել կամ ունենալ մի շարք հոդվածներ, օրինակ, նորությունների կամ ուղեցույցների շարք: Կարող եք այդ հոդվածներով կիսվել Ձեր ընկերների հետ, հրավիրել նրանց մեկնաբանելու և շատ ավելին:
Եթե ցանկանում եք Ձեր կայքի այցելուներին տրամադրել հետաքրքիր և բովանդակալից հոդվածներ, պարզապես Ձեր դեշբորդից ընտրեք հոդվածներ նշանը և անցեք գործի:
Այժմ սեղմեք «+» նոր պատուհանում և ընտրեք հովածի կարգավորումներ՝ ավելացնելու Ձեր առաջին հոդվածը:
Համապատասխան դաշտերում գրեք Ձեր հոդվածի վերնագիրը, նախաբանը և հիմնական բովանդակությունը:
Թեգերն օգտատերերին կօգնեն գտնել անհրաժեշտ տեղեկատվությունն, ուստի գործի անցեք և դաշտում մուտքագրեք մի քանի թեգեր:
Ստեղծված հոդվածն ավտոմատ կպահպանվի Առանց կատեգորիայի դաշտում, բայց Դուք կարող եք ամեն րոպե փոխել կատեգորիան՝ պարզապես նորն ավելացնելով:
Հոդվածի կատեգորիան ընտրելու համար սեղմեք սլաքի վրա և ընտրեք Ավելացնել նոր կատեգորիա: Ձեր հոդվածներն ավելի հեշտ ղեկավարելի կլինեն խմբավորված լինելու դեպքում:
Գրեք նոր կատեգորիայի անունը և նոր պատուհանում սեղմեք Ստեղծել:
Նույն եղանակով կարող եք հաջորդ բաժնում նոր դաշտ անցելով և հղումը մուտքագրելով ավելացնել հոդվածների հղումներ տարբեր հանրային հարթակներից, օրինակ, Euronews, CNN, The Guardian և այլն: Համապատասխան վեբկայքերում կարող եք գտնել RSS հղումները: Վերջացնելուց հետո սեղմեք Պահպանել:
Հիմնական սոցիալական նկարներ ավելացնելու համար պարզապես քաշեք-գցեք նկարը կամ սեղմեք դաշտի վրա և վերբեռնեք նկարները:
Ի դեպ, բազմաթիվ նկարներ ավելացնելը կընդարձակի Ձեր բլոգ փոստերը, այդ պատճառով մենք հնարավորություն ենք տալիս վերբեռնել նկարներ նաև Ձեր համակարգչից կամ օգտվել Unsplash-ի հետ ինտեգրացիայի շնորհիվ հասանելի անվճար նկարներից: Պարզապես որոնեք բանալի բառերն՝ անհրաժեշտ նկարները գտնելու համար:
Տեղաշարժեք նշիչները՝ կիսվելու և մեկնաբանելու հնարավորություններն ակտիվացնելու համար:
Մեկնաբանելու հնարավորությունն ակտիվացնելու համար մուտքագրեք Ձեր Disqus անունը համապատասխան դաշտում և սեղմեք կցել Disqus-ը:
Քննարկումների ալիասը ստեղծելու համար մուտքագրեք ենթադոմեյնը համապատասխան հատվածում:
Ի՞նչ կասեք Ձեր բլոգի SEO-ն բարելավելու մասին: Պարզապես փոխեք ալիասը և ավելացրեք էջի նկարագրությունը:
Եթե վստահ չեք, որ ուզում եք հրապարակել տվյալ հոդվածը, ապա կարող եք պահպանել այն որպես սևագիր: Սեղմեք սլաքի վրա՝ տեսնելու բոլոր հասանելի տարբերակները:
Հոդվածը որևէ օր հրապարակելու համար սեղմեք օրացույցի վրա և նշանակեք օրն ու ժամը կամ փոխեք հրապարակման օրը՝ պարզապես ընտրելով համապատասխան օրը:
Վե՞րջ: Սեղմեք նախադիտել՝ տեսնելու, թե ինչպիսին է Ձեր գրառումն այցելուների աչքերով:
Եկեք անցնենք առաջ: Օգտագործեք ներքևում ցուցադրվող մենյուները՝ տեսնելու հրապարակված, պահպանված կամ ջնջված հոդվածները:
Կարող եք նաև ֆիլտրել հոդվածներն՝ ըստ հրապարակման օրվա կամ կատեգորիաների: Նաև կարող եք որոնել ցանկալի հոդվածը՝ նրա վերնագիրը որոնման դաշտում մուտքագրելով:
Եթե ցանկանում եք փոխել հոդվածների դասավորությունը, ապա սեղմեք ըստ դասավորության կոճակը և տեղափոխեք հոդվածները:
Հոդվածները փոփոխելու համար հովեր արեք և ընտրեք ցանկալի տարբերակը: Կարող եք խմբագրել, դիտել կամ ջնջել: Դրանցից մեկն ընտրելու համար սեղմեք համապատասխան նշանը:
Հոդվածը դիտելու համար սեղմեք դիտել և կտեսնեք, թե ինչ տեսք ունի Ձեր հոդվածը կամ ավելացրեք նորը՝ «+» սեղմելով:
Որևէ էջում նոր հոդված ավելացնելու համար պարզապես ընտրեք հոդված էլեմենտը ձախ վահանակի էլեմենտներ բաժնից և գցեք այն անհրաժեշտ տարածք:
Միակ բանը, որ անհրաժեշտ է, Ձեր նախընտրածն ընտրելն ու հրապարակել սեղմելն է:
Եթե վարում եք բազմալեզու բլոգ և արդեն ավելացրել եք ուրիշ լեզու, ապա վերին ձախ անկյունում կնկատեք լեզուն փոխելու կոճակը: Օգտագործեք այն լեզուները փոխելու և Ձեր կայքի բլոգը թարգմանելու համար:
Դե էլ ի՞նչ է մնում բազմաթիվ բովանդակալից և կրեատիվ հոդվածներով հարուստ հիանալի կայք ստեղծելու համար:
Բաց մի թողեք Ձեր կայքն էլ ավելի լավը դարձնելու հնարավորությունը:
Էլի՞ հարցեր կան: Մենք միշտ հասանելի ենք: Պարզապես սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.