Ասում են՝ միասնությունն ուժ է, և Ucraft թիմը չէր կարող չհամաձայնել դրա հետ:
Թույլ տվեք Ձեզ ներկայացնել ինտեգրացիաներ հավելվածը, որտեղ կարող եք գտնել հիանալի հարթակների մի ամբողջ շարք:
Նրանց հետ ինտեգրացիան թույլ կտա ունենալ էլ ավելի հզոր և բազմաֆունկցիոնալ կայքեր:
Հավելված մտնելու համար պարզապես ձախ վահանակից գնացեք Ձեր դեշբորդ:
Արագ ուսումնասիրեք այստեղ հասանելի ինտեգրացիաները և վստահ եղեք, որ ծանոթացել եք նրանց առաջարկած բոլոր առավելություններին:
Եկեք սկսենք Intercom-ի հետ ինտեգրացիայից: Այցելեք վեբկայք՝ տեղեկանալու մի շարք ֆանտաստիկ առանձնահատկությունների մասին, ստացեք Ձեր եզակի ID-ն՝ Ucraft-ին միացնելու համար և գտեք դրանք Ձեր բիզնեսի զարգացման օգտին օգտագործելու ուղիները:
Լավ լուրեր: Zendesk-ը վերջապես Ucraft-ում է՝ օգնելու Ձեր ու Ձեր հաճախորդների միջև հաղորդակցությունը դարձնել արդյունավետ, տեղին և գաղտնի: Այն հաճախորդների մոտ վստահություն կձևավորի՝ առաջարկելով գործիքներ՝ հաճախորդների սպասարկումն իրենց նախընտրած ձևով իրականացնելու համար:
Ո՞րն է հաջորդը:
Եթե ուզում եք Ձեր կայքի այցելուներին ավելի լավ հասկանալ, ապա բաց մի թողեք այս կարևոր ինտեգրացիան: Մուտքագրեք Ձեր HotJar Site ID-ն և հենց այսօր գտեք Ձեր բիզնեսի զարգացման հնարավորությունը:
Ի՞նչ կասեք Google Analytics-ի մասին, որը թույլ է տալիս հետևել Ձեր կայքի այցելուներին Google Analitics Tracking ID-ի միջոցով առանց որևէ դժվարության:
Ucraft-ը նաև առաջարկում է Hello Bar-ի միջոցով այցելուներին վերածել հաճախորդների: Միակ բանը, որ Ձեզ անհրաժեշտ է, Ձեր Hello Bar Code-ը մուտքագրելն ու առաջ անցնելն է:
Մեկ այլ հրաշալի հնարավորություն է ինտեգրել Facebook Messenger-ը։ Ձեզ մնում է գնալ Facebook for Developers ևվերին աջ անկյունում սեղմել ’My Apps’։ Կարող եք այն ինտեգրել այս հոդվածի ցուցումներին։
Իսկ հիմա Yandex Metrica ինտեգրել՝ մեկ այլ կարևոր անալիտիկ հարթակ։ Եթե դեռ դրա մասին չեք լսել, կարող եք կարդալ այս հոդվածը՝ ավելին իմանալու համար։ Այն օգնում է ստանալ տեղեկություն Ձեր կայում օգտագերերի ու այցելուների գործողությունների մասին, իմանալ՝ ինչ են փնտրում և ինչպես են օգտագործում Ձեր կայքը։
Հաջորդ ինտեգրացիան Disqus-ն է՝ մեկնաբանություններ թողնելու համացանցի ամենասիրելի միջոցը, որը հրապարակողներին թույլ է տալիս կյանքի կոչել իրենց գրած կոնտենտը, սկսել հետաքրքիր քննարկումներ, արդյունավետ ղեկավարել մեկնաբանությունները և ձևավորել հետաքրքրվող հանրություն: Պարզապես մուտքագրեք Ձեր Discus Short Name-ը և օգտվեք հասանելի հնարավություններից:
Ուզում եք վստա՞հ լինել, որ Ձեր կայքի այցելուները շատ արագ գտնում են այն, ինչ փնտրում են: Algolia-ի հետ մեր ինտեգրացիան թույլ է տալիս Ձեր կայքի օգտատերերին տրամադրել չափազանց արագ և տեղին որոնման գործառույթ:
Ուզու՞մ եք ավելի լավ ճանաչել Ձեր օգտատերերին։ Մեր ինտեգրացիան Live Agent-ի հետ հենց Ձեզ համար է։ Live Agent-ը չաթի հնարավորություն է տալիս և Ձեր հաճախորդների հետ շփումը դարձնում առավել հեշտ։
Եթե միշտ ուզում եք Ձեր այցելուների հետ միշտ շփման մեջ լինել, ապա օգտվեք Jivochat -ի ինտեգրացիայից։
Հաղորդակցվելու մեկ այլ տարբերակ է Live Chat-ը, որի օգնությամբ կարող եք արագ ու արդյունավետ շփվել օգտատերերի հետ։
Ուզու՞մ եք տասնյակ էլ. նամակներ ուղարկել Ձեր հաճախորդներին։ Կարող եք օգտվել Mandrill-ի ինտեգրացիայից։ Այն էլ. նամակներ ուղարկելու գործիք է Mail Chimp-ից, որի միջոցով կարող եք անհատականացված ու ավտոմատ նամակներ ուղարկել շատ օգտատերերի։
Կարող եք նաև օգտվել User Voice ինտեգրացիայից, որը օգտատերերի կարծիքն իմանալու ծրագիր է՝ օգնելով Ձեզ իմանալ մարդկանց անհանգստացնող հարցերը, աշխատել դրանց վրա և ստանալ արդյունավետ լուծումներ։
Այս պահի համար այսքանը: Մնացեք կապի մեջ՝ նոր ինտեգրացիաներին և հնարավորություններին ծանոթանալու համար:
Մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթ բոքսի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.