Ցանկանում եք նոր լեզուներ ավելացնել Ձեր վեբկայքին և այցելուներին ավելի լավ ներկայացնել դրա կոնտե՞նտը: Այս հավելվածը հենց Ձեզ համար է: Դուք կարող եք ավելացնել այնքան լեզու, որքան ցանկանաք և սկսել թարգմանելու գործընթացը: Հետևեք այս ուղեցույցի քայլերին՝ պարզելու, թե ինչպես օգտագործել այս հավելվածը:
Նոր լեզու ավելացնելու համար գնացեք Ձեր Դեշբորդ>Լեզուների հավելված: Այստեղ կգտնեք առկա բոլոր լեզուները:
Հիշեք, որ եթե Ucraft-ով նոր կայք եք ստեղծել, ապա այն ավտոմատ անգլերենով է:
Նոր լեզու ավելացնելու համար սեղմեք ավելացնել նոր լեզու:
Կհայտնվի նոր պատուհան, որտեղից կարող եք ընտրել Ձեր ցանկացած լեզուն:
Այս ուղեցույցում մենք որպես 2-րդ լեզու կավելացնենք իսպաներենը, բայց դուք կարող եք ավելացնել Ձեր ցաննկանած լեզուն:
Եթե արդեն ընտրել եք լեզուն ներքևի մենյուից, ապա մնացած դաշտերն ավտոմատ կլրացվեն: Հիմա եկեք ներկայացնենք այդ դաշտերը:
Ցուցադրվող անուն. սա լեզվի անունն է, որը Ձեր կայքի այցելուներին ցուցադրվելու է Հանրային ռեժիմում: Դուք կարող եք այն նույնությամբ թողնել կամ այլ անուն դնել, օրինակ, Español:
Լեզվի կոդ. այս դաշտը նախապես լրացվում է և փոփոխման ենթակա չէ: Որոնման համակարգերն, օրինակ, Google-ն օգտագործում է այդ կոդը, որպեսզի ավելի լավ հասկանա Ձեր կայքի լեզուն և կայքի իսպաներեն կոնտենտը ներկայացնի որոնումներում:
Կարճ հղում. այս դաշտը նույնպես նախապես լրացվում է, սակայն հետագայում կարող է փոխվել: Մենք կօգտագործենք այս կոդը Ձեր կայքի URL-ում (http://www.mysite.com/es), որպեսզի իսպաներեն կոնտենտը ներկայացնենք դիտորդներին:
Պահպանել կոճակը սեղմելուց հետո համակարգը հասանելի լեզուների ցանկում կավելացնի իսպաներենը:
Այժմ իսպաներենը Ձեր լեզուների ցանկում է, բայց այն դեռ տեսանելի չէ Ձեր կայքի այցելուների համար:
Դա այն պատճառով է, որ Դուք չեք ցանկանում նոր լեզուն ցույց տալ կայքի այցելուներին, քանի որ դեռ չեք թարգմանել կոնտենտը:
Կարող եք նաև հրապարակել կամ չհրապարակել լեզուները՝ պարզապես սեղմելով լեզվի ձախ հատվածի կանաչ կետի վրա: Չհրապարակելու դեպքում այն կկարմրի: Դուք կարող եք հրապարակել այն, երբ որ կոնտենտը պատրաստ լինի:
Եկեք սկսենք թարգմանությունից:
Ձեր կայքին 2-րդ լեզու ավելացնելուց հետո կարող եք նկատել լեզվի փոքրիկ սվիչերը Դեշբորդի Էջեր հավելվածի վերևի ձախ անկյունում:
Այն Ձեզ հեշտությամբ թույլ կտա փոփոխել լեզուները:
Հիշեք, որ եթե ավելացնում եք Ձեր 2-րդ լեզուն, ապա համակարգն ավտոմատ պատճենում է գոյություն ունեցող էջերը՝ ներառյալ Ձեր էջեր հավելվածի հիմնական էջերը, անկորները, արտաքին էջերը, որպեսզի հնարավորինս հեշտացնի նրանց անուններն ու կոնտենտը թարգմանելը:
Եթե հետագայում նոր էջ ստեղծեք Ձեր ավտոմատ դրված լեզվով (English), համակարգն այդ էջը Ձեր այլ լեզուներ կբերի որպես ոչ ակտիվ:
Այդ էջերը թարգմանելու համար ներքևից ընտրեք Ձեր ցանկացած լեզուն, մեր դեպքում դա իսպաներենն է, հովեր արեք կրկնօրինակված/ոչ ակտիվ էջերի վրա և սեղմեք Clone կոճակը:
Դա կկլոնավորի օրիգինալ էջն անգլերենից իսպաներեն՝ ողջ էջերի կոնտենտով՝ ներառյալ վերնագրերը, տեքստերը, նկարները, սլայդերները և այլն:
Եթե Ձեր էջերը կլոնավորվել են իսպաներենով, ապա կարող եք հենց այդ էջ գնալ և սկսել թարգմանել կոնտենտը: Օգտագործեք նախկինում օգտագործած բոլոր գործիքները, որոնք օգտագործում էիք անգլերենում՝ էլեմենտներ ավելացնելու/խմբագրելու/ջնջելու համար:
Գնացեք Ձեր բոլոր իսպաներեն էջեր, որպեսզի վստահ լինեք, որ համակարգի էջերը՝ 404 page, Offline Page, Password Protected page-ն ամբողջովին թարգմանվել են:
Երբ ամեն ինչ պատրաստ կլինի, կարող եք հրապարակել Ձեր բազմալեզու կայքը:
Ձախ վահանակից գտեք Լեզու էլեմենտը և քաշեք-գցեք այն Ձեր կայքի հեդերի դաշտում:
Այն կավելացնի բոլոր լեզուների մենյուն, որոնք առկա են լեզուներ հավելվածում, որպեսզի կայքի այցելուները կարողանան հեշտությամբ ընտրել իրենց անհրաժեշտ տարբերակը:
Կարող եք նաև աջ քլիք անել Լեզու էլեմենտի վրա՝ ավելի շատ կարգավորումներ տեսնելու համար:
Վերջում կցանկանայինք տեղեկացնել, որ Ձեր հիմնական լեզուն կարող է անգլերենից դառնալ այն, որը ցանկանում ես՝ գնալով Դեշբորդ > Լեզուներ հավելված > Աստղի նշան:
Համակարգն այժմ կփոխի լեզուն, որն այցելուները կտեսնեն քո վեբկայք մտնելու ժամանակ:
Ցանկից որևէ լեզու հեռացնելու համար պարզապես սեղմեք աղբարկղի նշանի վրա և այդ լեզվով էջերը նույնպես կջնջվեն Ձեր կայքից:
Իսկ եթե ցանկանում եք որոշակի էջեր ջնջել այլ լեզվից, ապա օգտագործեք Ձեր դեշբորդի Էջեր հավելվածը:
Հիշեք, որ եթե ցանկանում եք հեռացնել հիմնական լեզուն, ապա պետք է ընտրեք նորը և հետո ջնջեք այն:
Եկեք գնանք մյուս բաժին: Այստեղ կարող եք գտնել այն բոլոր հաղորդագրությունները, որոնք կարող են հայտնվել Ձեր կայքի հանրային ռեժիմում և հեշտությամբ թարգմանել դրանք այլ լեզվով:
Պարզապես սեղմեք ցանկալի տարբերակի վրա՝ փոփոխելու նամակի կոնտենտը կամ օգտագործեք սվիչերը՝ լեզուները փոխելու համար:
Այն, ինչ անհրաժեշտ է, համապատասխան դաշտում բացակա թարգմանությունը լրացնելն է:
Հույս ունենք, որ այս ուղեցույցը պատասխանում է Ձեր բոլոր հարցերին: Եթե էլի հարցեր ունեք, ապա կարող եք դիմել մեզ Չաթ կոճակի միջոցով: Մնացեք կապի մեջ՝ ավելին իմանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.