Երբևէ մտածե՞լ եք հզոր Pro վեբկայք (օնլայն խանութ) պատրաստելու մասին, որը նաև գեղեցիկ տեսք ունի: Ի՞նչ կասեք, եթե այն կարող է իրականություն դառնալ:
Ucraft-ն առաջարկում է բոլորը մեկում առաջատար eCommerce հարթակ՝ օնլայն առևտուր անելու համար: 70+ վճարման և առաքման եղանակներ, հիանալի դիզայն և անսահմանափակ հնարավորություններ:
Դա նշանակում է, որ Դուք կարող եք ցուցադրել Ձեր ապրանքները և տպավորել Ձեր հաճախորդներին Ձեր պրոֆեսիոնալ օնլայն խանութով:
Բայց մեկ վայրկյան սպասեք: Եկեք միասին ուսումնասիրենք Ձեր ապագա խանութը և իմանանք՝ ինչպես է ամեն ինչ աշխատում:
Այն ամենն, ինչ Ձեզ անհրաժեշտ է Ձեր վեբկայքը պատրաստելու համար, Ucraft Homepage գնալն է և ստեղծել կայք սեղմելն է: Այժմ ընտրեք Pro վեբկայք (օնլայն խանութ) և ընտրեք Ձեզ ամենաշատը դուր եկած նմուշը:
Եթե արդեն ընտրում եք վեբկայքի պլանը և ցանկանում եք նաև օնլայն առևտուր անել, ապա կարող եք դեշբորդից փոխել Ձեր ներկայիս պլանը:
Միակ բանը, որ անհրաժեշտ է, ափգրեյդ սեղմելը և ցանկալի պլանն ընտրելն է:
Ժամանակ տրամադրեք նմուշներն ուսումնասիրելու համար՝ սեղմելով նախադիտում և ընտրեք ցանկացածը:
Վստահ եղեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել, քանի որ հետքայլ կատարել այլևս չի լինի:
Ձեզ մի քանի քայլ է մնացել վեբկայք ունենալուն: Ավելացրեք Ձեր անվճար Ucraft ենթադոմեյնը և գործի անցեք:
Լրացրեք Ձեր բիզնեսի մասին որոշակի տվյալներ և վերջ:
Դուք արդեն Ձեր նոր օնլայն խանութում եք:
Այն ունի վեբկայքի նույն առանձնահատկությունները, սակայն կարևոր առավելություններ՝ eCommerce հավելված և eCommerce էլեմենտներ:
Ucraft-ն այժմ առաջարկում է 3 տարբեր Pro վեբկայքի փաթեթներ՝ Pro վեբկայք, Pro Shop և Անսահմանափակ։
Կարող եք բաժանորդագրվել ամսական կամ տարեկան փաթեթներին, դա Ձեր ընտրությունն է:
Օգտագործեք ամսական/տարեկան սվիչերը՝ փաթեթները փոփոխելու համար:
Սեղմեք այլ փաթեթներ՝ տեսնելու համար առաջարկների ամբողջական ցանկը և ընտրեք Ձեզ ամենահամապատասխանը:
Կարող եք ափգրեյդ անել հասանելի փաթեթներից որևէ մեկով:
Այժմ գնացեք eCommerce հավելված Ձեր դեշբորդից և ստուգեք Ձեզ համար ավտոմատ պատրաստված հաշիվը:
Այստեղ կգտնեք մի շարք տարբերակներ, որպեսզի Ձեր պահանջներին հարմարեցնեք Ձեր օնլայն խանութը:
Եկեք կազմենք անելիքների ցուցակ և նշենք նրանք, որոնք պատրաստ են:
- Ավելացնել ապրանքներ
- Հատատել ռեգիոնալ կարգավորումները
- Կարգավորել առաքումը
- Ստանալ վճարում
Սկսեք ապրանքների անունները, գները և նկարներն ավելացնելուց:
Կարող եք ավելացնել նաև այլ տարբերակներ՝ Ձեր ապրանքները բնութագրելու համար (կատեգորիա, քաշ, նկարագրություն, գույն) կամ վերբեռնել հենց ձեր ապրանքների կատալոգը:
Կարող եք դնել նաև SEO թեգեր, ապրանքի հասանելիությունը և այլն:
Սեղմեք +՝ ավելի շատ ապրանքներ ավելացնելու համար:
Կարող եք նաև կրկնօրինակել ապրանքը։
Հաջորդ քայլը ռեգիոնալ կարգավորումները հաստատելն է, որոնց միջոցով կարող եք Ձեր խանութի համար փոխել երկիրը, արժույթը և քաշը։Սեղմեք խմբագրել՝ կարգավորումները փոխելու համար:
Եթե ամեն ինչ լրացրել եք, ապա լրացրեք ընկերության մասին ինֆորմացիան, որն օգտագործվելու է էլ. փոստի ծանուցումների և այլնի համար:
Չմոռանաք սեղմել պահպանել:
Ի՞նչ կասեք eCommerce-ի ձախ վահանակն ուսումնասիրելու մասին:
Այստեղ է իմ վաճառքները բաժինը, որտեղից կարող եք հետևել Ձեր պատվերներին, հաճախորդներին և այլն:
Ինչպես տեսնում եք՝ այն այժմ դատարկ է, սակայն կլցվի այն ժամանակ, երբ կատարեք Ձեր առաջին գնումները:
Կատալոգ բաժինը Ձեր ապրանքների և կատեգորիաների մասին է:
Այստեղից կարող եք կառավարել ամեն ինչ միանգամից: Հաճախորդների համար ավելի հարմար է տեսնել և համեմատել բոլոր ապրանքները մեկ տեղում:
Պարզապես սեղմեք մեկ ապրանքի վրա՝ խմբագրելու և փոփոխելու գոյություն ունեցող ապրանքն այնպես, ինչպես ցանկանում եք:
Կարող եք կարգավորել կատեգորիաները, ավելացնել ենթակատեգորիաներ կամ ջնջել դրանք:
Ձախից ընտրեք կատեգորիան, փոփոխեք անունը, տեղադրեք նկար և ավելացրեք ավելի շատ ապրանքներ:
Մարքեթինգային ամենալավ ռազմավարությունը կիրառելու համար առկա է զեղչեր բաժինը: Այն օգնում է ստեղծել զեղչային կտրոններ և հայտարարել զեղչեր:
Ինչպե՞ս առանց խոշոր ծախսերի գրավել շատ գնորդների
eCommerce հավելվածի օգնությամբ ներկայացրեք Ձեր ապրանքների ցուցակը հայտնի հարթակներում, ինպիսիք են՝ Amazon, eBay և այլն, և հասանելի դարձեք ավելի շատ հաճախորդների համար: Դա կարող եք անել հետևյալ քայլերի միջոցով՝
1. Ընտրեք Ձեր շուկայական հարթակը
2. Մուտք քործեք Amazon և Ձեր Amazon հաշիվը միացրեք Codisto LINQ-ին: Եթե չունեք Amazon Seller Account, ապա գրանցվեք
3. Սկսեք խմբագրել Ձեր ցուցակը: Կտեսնեք ապրանքներն իրենց գներով, նկարներով և ապրանքների մասին տվյալները՝ սինխրոնիզացված Codisto-ի ինտերֆեյսում
Այսքանը, այժմ Ձեր ապրանքները ցուցակագրված են Amazon-ում:
Նույն քայլերն են պահանջվում նաև eBay-ի համար: Պարզպես Ձեր Pro վեբկայքը միացրեք eBay-ին և հասանելի դարձեք միլիոնավոր գնորդների համար:
Ցուցակագրեք Ձեր ապրանքները տարբեր շուկայական հարթակներում և մեծացրեք վաճառքի ծավալը
Վաճառքի բոլոր ուղիները հնարավորություն է տալիս ցուցակագրել ապրանքները գնումներ կատարելու ամենահայտնի վեբկայքերում՝ Bay Commerce Network, PriceGrabber, Nextag, Shopzilla,Yandex.Market, ինչը թույլ է տալիս անհամեմատ ընդլայնել վաճառքի ծավալը:
Խնդրում ենք հիշել, որ անհրաժեշտ է ափգրեյդ անել ընթացիկ պլանը՝ այս հնարավորություններից օգտվելու համար:
Եվ վերջապես ժամանակն է ընտրել վճարման ցանկալի եղանակը:
Ucraft-ը կապված է վճարային բազմաթիվ պրովայդերների հետ, ինչպիսիք են՝ PayPal, Authorize.Net կամ First Data: Դա հնարավորություն է տալիս կատարել հեշտ և արագ վճարումներ, իսկ սկսնակների համար ամենահարմար տարբերակն է PayPal-ը:
*Խնդրում ենք հիշել, որ համակարգը գեներացնում է վճարման համակարգն ըստ ընտրված երկրի, որը նշել եք օնլայն խանութը ստեղծելիս:
Օգտագործեք Ձեր հաշվին կցված էլ. փոստի հասցեն՝ վճարումները ստանալու կամ այն փոփոխելու համար:
Վաճառքը կիսատ կլինի առանց առաքման, ուստի վաճառքը սկսելուց առաջ պետք է ընտրեք առաքման եղանակը և կարգավորեք այն:
Այդ նպատակով գնացեք համապատասխան բաժին և ընտրություն կատարեք առաքման 8 եղանակներից՝
- UPS
- USPS
- FedEx
- Royal Mail
- Australia Post
- EMS Russian Post
- Canada Post
- Brasil Correios
Դե իսկ կարգավորումներ բաժնից կարող եք կատարել համապատասխան փոփոխությունները:
Չմոռանաք էջը վստահելի դարձնելու համար ավելացնել օրինական էջեր և օգտվել Google Analytics-ից՝ վեբկայքի արդյունավետությանը հետևելու համար:
Ավարտելուց հետո չմոռանաք սեղմել պահպանել:
Այժմ կարող եք գնալ խմբագրման ռեժիմ՝ eCommerce Element-ներ ավելացնելու համար:
Հիանալի է, չէ՞:
Դե ինչ, եթե հարցեր ունեք, ապա դիմեք մեզ ներքևի աջ անկյունի չաթ բոքս կոճակի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Ձեր օնլայն խանութում առկա վճարման հարթակների ցանկը՝
AmeriaPay
American Express Payment Gateway
Authorize.Net SIM
Bancomer
Beanstream (Hosted Payment Form)
e- Path
eWAY (Hosted Payment Page)
First Data Global Gateway e4
iDeal (via Mollie)
iPay88
iPayment
Moneris SELECTplus (Hosted Paypage)
MultiSafepay ( iDEAL, credit cards, Giropay, DIRECTebanking, etc)
Network Merchants
Pag Seguro
Payeezy
PayFast
PayJunction
PayLeap
PayOnline System
Paytrail (former Suomen Verkkomaksut Oy)
PayU Biz: India
QIWI
Realex Payments / Global Iis
Robokassa ( Webmoney, Yandex. Money, etc)
Sage Exchange US
Sage Pay UK
Stripe
2Checkout
Sberbank
Comments
0 comments
Please sign in to leave a comment.