Երբևէ նկատե՞լ եք անկոր ֆունկցիան էլեմենտի կարգավորումների հղման բաժնում կամ անկոր էջը՝ դեշբորդի էջեր հավելվածում: Այժմ ուսումնասիրենք՝ ինչպես կիրառել նրանք Ձեր էջում:
Նախ, ո՞րն է անկոր էջի և անկոր կետի տարբերությունը:
Անկոր էջը տեսանելի է Ձեր կայքի նավիգացիայում և այն այցելուներին կուղղորդի ոչ միայն որևէ էջ, այլև նրա կոնկրետ հատված: Դուք կարող եք անկոր էջ ստեղծել՝ գնալով Ձեր դեշբորդի էջեր հավելված և սեղմել +: Սեղմեք անկոր և ամեն ինչ պատրաստ է:
Եթե արդեն ընտրել եք էջի տեսակն, ապա պետք է նաև ընտրեք անկորի կետը:
Այժմ պետք է որոշեք Ձեր բրաուզերի հասցեի դաշտում երևացող անկոր էջի անունը և կարգավորեք սարքի տեսանելիությունը: Եթե փոխեք Ձեր որոշումը, ապա կարող եք էջը դարձնել հիմնական կամ երկրորդական:
Վերջին քայլով պետք է փոխեք էջի վերնագիրը:
Անկոր էջը հեռացնելու համար պարզապես հովեր արեք նրա վրա և սեղմեք աղբարկղի նշանը:
Եթե անկոր էջի հետ կապված ամեն ինչ պարզ է, ապա կարող ենք անցնել անկոր կետին:
Այն հիմնականում ունի նույն գործառույթն, ինչ անկոր էջը, սակայն այն օգտագործվում է էլեմենտների՝ նկարների, տեքստերի, պատկերների, կոճակների և այլնի համար:
Աջ քլիք արեք էլեմենտի վրա՝ ընտրելով խմբագրել հղումը կամ հղում տարբերակը և բացեք անկոր: Այժմ միայն անհրաժեշտ է հետևել առաջարկվող քայլերին:
Պետք է որոշեք, թե ուր եք ուզում ուղղորդել Ձեր կայքի այցելուներին որևէ էլեմենտի վրա սեղմելուց հետո:
Չմոռանաք նաև որոշել անկորի անունը: Տեքստ էլեմենտի անկորի անունը փոխելու համար պետք է հեռացնեք հղումը և ավելացնեք նորը, մինչ դեռ նկարի համար կարող եք խմբագրել այն՝ փոխելով հղումը:
Եթե մոռացել եք՝ որ տեքստ էլեմետին եք հղում դրել, ապա իմացեք, որ հղում պարունակող տեքստը կանաչում և շեղ է դառնում նրա վրա հովեր անելու ժամանակ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.