Նկարներ և վիդեոներ ավելացնելը կայքում կարևոր է, և այդ գործընթացը պետք է կատարել սիրով ու հաճույքով:
Դե ինչ, սկսե՞նք:
Եթե արդեն քիչ թե շատ ծանոթ եք Ucraft Builder-ի հետ, ապա հաստատ նկատած կլինեք նրա drag and drop գործառույթը:
Հարթակն ինքնին շատ հեշտ է օգտագործել, այն տառացիորեն թույլ է տալիս քաշել և գցել անհրաժեշտ էլեմենտն այն դաշտում, որտեղ կցանկանաք:
Այլ կերպ ասած՝ Ձեզ պետք չէ որևէ ծրագրավորման կամ դիզայներական գիտելիքներ:
Միակ բանը, որ անհրաժեշտ է, նկար կամ վիդեո էլեմենտը Ձեր նախընտրած դաշտում տեղադրելն է:
Բայց ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել:
Ինչպե՞ս վերբեռնել նկարներ կամ վիդեոներ:
- Ավելացրեք նկար էլեմենտն՝ այն քաշել-գցելով ցանկացած տարածքում
- Սեղմեք նրա վրա՝ բոլոր կարգավորումները տեսնելու համար
- Սեղմեք վերբեռնել նկար՝ քո համակարգչից նկար վերբեռնելու համար
- Կարող եք օգտվել նաև Unsplash-ի անվճար նկարներից կամ ավելացնել նկար Ձեր մեդիայից
Այսքանը: Հեշտ էր, չէ՞:
Այժմ կարող եք նախընտրածդ ձևով փոփոխել նկարներն, ավելացնել հատուկ էֆֆեկտներ կամ յուրահատուկ թափանցիկություն՝ այն ավելի գրավիչ դարձնելու համար:
Ցանկանում եք էլի՞ նկարներ ավելացնել: Հոգ չէ: Ucraft-ն առաջարկում է տեսադարան կամ սլայդեր էլեմենտները, որտեղ կարող եք ավելացնել այնքան նկար, որքան ցանկանում եք:
Դեռ հետաքրքրում է՝ ինչպես ավելացնել տեսադարան Ձեր վեբկայքի՞ն:
- Ավելացրեք տեսադարան էլեմենտը ձախ վահանակի էլեմենտներ բաժնից
- Սեղմեք նրա վրա և ընտրեք խնբագրել տեսադարանի նկարները
- Վերբեռնեք նկարներ Ձեր համակարգչից կամ մեդիայից կամ օգտվեք Unsplash-ի անվճար նկարներից
- Սեղմեք տեսադարանի կարգավորումներ՝ հարմարեցնելու կառուցվածքը կամ ուղղությունը
Կարող եք նաև օգտվել ֆոնային նկար ավելացնելու հնարավորությունից:
- Պարզապես սեղմեք ցանկացած բլոկի վրա
- Ընտրեք բլոկի ֆոն տարբերակը
- Վերբեռնեք ցանկացած նկար
Ինչպե՞ս կայքում դնել վիդեո հոլովակ։
- Էլեմենտներ բաժնից ընտրեք վիդեո էլեմենտը
- Գցեք այն ցանկալի տարածքում
- Տեղադրեք ցանկացած Youtube կամ Vimeo վիդեո հղում համապատասխան դաշտում
Ի՞նչ կասեք Ձեր վիդեոն որպես ֆոն տեղադրելու մասին:
- Ընտրեք ցանկալի բլոկը
- Ընտրեք բլոկի ֆոն տարբերակը
- Գնացեք վիդեո բաժին և տեղադրեք Ձեր Youtube կամ Vimeo վիդեո հղումը համապատասխան դաշտում
Շարունակեք զարմացնել Ձեր այցելուներին և հաշվի առեք վիզուալ էֆֆեկտների որակը: Հիշեք, որ նրանք կարող են ավելի մեծ դեր խաղալ, քան բառերը:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.