Եթե արդեն տեսել եք Ձեր դեշբորդի ինտեգրացիաներ հավելվածը, ապա նկատած կլինեք մի հիանալի հարթակի՝ Hello Bar-ի հետ ինտեգրացիան, որի նպատակն է բարելավել վեբկայքի արդյունավետությունը:
Այն կայքի այցելուներին ճիշտ ժամանակին ճիշտ հաղորդագրություններ ցույց տալու և լայքեր, թվիթներ, հետևորդներ և բաժանորդագրվողներ ստանալու հիանալի միջոց է:
Ucraft-ն առաջարկում է լիարժեք օգտվել այս ինտեգրացիայից, և այս հոդվածը հենց դրա մասին է:
Նախ և առաջ, գնացեք HelloBar և մուտքագրեք Ձեր Ucraft վեբկայքի անունը, որը պատրաստվում եք ինտեգրել Hello Bar-ին:
Ի՞նչ կասեք Ձեր Դեշբորդ գնալու և ինտեգրացիան ճանաչելու մասին:
Ucraft-ի ինտեգրացիաներից այստեղ կգտնեք նաև Hello Bar-ը:
Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, Hello Bar-ի լոգոյի վրա սեղմելը և Hello Bar կոդը համապատասխան դաշտում տեղադրելն է:
Եթե Ձեզ հետաքրքրում է, թե որտեղից կարող եք ձեռք բերել կոդն, ապա պետք է հետևես հետևյալ քայլերին:
Եթե արդեն hellobar.com-ում հաշիվ եք բացել, ապա գնացեք Settings և պատճենեք Script-ը: Դուք միշտ կարող եք ստեղծել նորերը մի քանի քլիքով և դրանք հրապարակել Ձեր էջում:
Ո՞րն է հաջորդ քայլը: Մուտքագրեք script-ը և սեղմեք 'Connect': Ինտեգրացիան բարի վերևի աջ անկյունում կնկատեք հաջողությամբ տեղադրվելու մասին ազդարարող կանաչ կետն, ինչպես նաև կստանաք ծանուցում Hello Bar-ում:
Այժմ կարող եք ստեղծել դաշտեր և անմիջապես ավելացնել դրանք Ձեր Ucraft վեբկայքին:
Այսքանը: Ընտրեք Ձեր նպատակը, հարմարեցրեք դիզայնն ու ֆունկցիոնալությունն՝ օգտագործելով ձախ վահանկի գործիքները և սեղմեք 'Save & Publish':
Հեշտ էր, չէ՞: Ավելին իմանալու համար գնացեք Hello Bar Help Desk:
Կարող եք նաև Ձեր հարցերն ուղարկել մեր Աջակցման թիմին և ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանը:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.