Եվ ահա նորից այստեղ ենք, որպեսզի Ձեր վեբկայքը դարձնենք ավելի զվարճալի և հեշտ կիրառելի:
Այս հոդվածում մենք կծանոթանանք Intercom կոչվող հարթակի հետ՝ գործիքների պրակտիկ հավաքածու՝ Ձեր կայքի այցելուների հետ հաղորդագրությունները ղեկավարելու, ճիշտ մարդկանց ճիշտ ժամանակին թիրախավարված նամակներ ուղարկելու, ինչպես նաև նրանց տեղեկացված պահելու համար:
Շարունակեք կարդալ՝ իմանալու, թե ինչպես կարող է Intercom-ի ինտեգրացիան օգուտ բերել Ձեր Ucraft կայքին: Intercom-ի օգտագործման առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նրանք անգամ պրոդուկտներ են առաջարկում զարգացման վաղ փուլում գտնվող ընկերությունների համար:
Նախ և առաջ, եկեք սկսենք նրանից, թե ինչպես կարող եք այդ հարթակը միացնել Ձեր Ucraft վեբկայքին:
Այն ամենն, ինչ անհրաժեշտ է, Intercom-ում գրանցվելն ու Intercom ID ստանալն է:
Ո՞րտեղից:
Պարզապես ստուգեք հղումը, որը հայտնվում է Intercom-ն օգտագործելիս՝ app.intercom.com/a/apps/:
Նաև այդ App ID-ին կարող եք ստանալ հենց App Settings > API Keys մտնելով:
Այդտեղից կարող եք պատճենել App ID-ն, որը տեղադրվելու է Ձեր դեշբորդի ինտեգրացիաներ հատվածում:
Այսքանը: Պարզապես տեղադրեք ID-ն համապատասխան դաշտում և սեղմեք միանալ:
Երբ արդեն հաջողությամբ ինտեգրել եք Intercom-ը Ձեր վեբկայքին, կտեսնեք չաթի նշանը, որը հայտնվում է Ձեր կայքի ներքևի աջ անկյունում այնպես, ինչպես Ucraft-ում է:
Կարող եք հեշտությամբ փոփոխել չաթի կոճակը՝ այն համապատասխանեցնելով Ձեր կայքի տեսքին և դիզայնին, ինչպես նաև ղեկավարել հավելվածը հենց Intercom-ի կարգավորումներից:
Ավելի մանրամասն հրահանգների համար առաջարկում ենք այցելել Intercom Help Center՝ օգնությունն առաջին աղբյուրից ստանալու համար:
Նաև մի հապաղեք ուղարկել Ձեր հարցերն աջ անկյունում գտնվող չաթի միջոցով, որը նույնպես հասանելի է Intercom ինտեգրացիայի շնորհիվ: Մեր աջակցման թիմը կտրամադրի Ձեզ արագ և արդյունավետ օգնություն:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.