Յուրաքանչյուր կայք ունի իր առանձնահատուկ կառուցվածքն ու էլեմնտները, իսկ UCRAFT-ում Դուք միակն եք, ով կարող է սահմանել խաղի կանոննները և ընտրել անհրաժեշտ էլեմենտներն ու կառուցվածքը: Նախքան քայլ առ քայլ ուղեցույցին անցնելը, առաջարկում ենք դիտել այս կարճ հոլովակը՝ տեղեկանալու, թե ինչպես զրոյից պատրաստել ամբողջովին ֆունկցիոնալ վեբկայք՝ օգտագործելով UCRAFT-ի էլեմենտներն ու գործիքները:
Ucraft-ով պատրաստված էջերն ունեն հատուկ կառուցվածք՝ Header, Body և Footer:
Այժմ կներկայացնենք նաև ձախ վահանակը, որտեղ Դուք կարող եք գտնել հետևյալը՝
- Հնարավորություն նախադիտելու, թե ինչպիսին է վեբկայքն այցելուների աչքերով
- Բլոկներ բաժինը, որը թույլ է տալիս վեբկայքին ավելացնել դիզայներական բլոկներ
- Վեբկայքի էլեմենտների լայն բազմազանություն
- Գույներ գործիքը, որը կօգնի ավելի գունավոր և գրավիչ դարձնել վեբկայքը
- Մի շարք էֆֆեկտներ, որոնք տեսողականորեն կընդարձակեն վեբկայքը
- Պրոգրես բաժինը, որի նպատակն է օգնել հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ Ձեր Ucraft վեբկայքին ավելի պրոֆեսիոնալ և պրակտիկ տեսք հաղորդելու համար
Անպայման ստուգեք պրոգրեսը, որն ունեցել եք վեբկայքը պատրաստելու ընթացքում:
Այժմ, երբ արդեն սկսել եք կայքը 0-ից պատրաստելը և ունեք որոշակի գաղափար, թե ինչ էլեմենտներ և բլոկներ եք օգտագործելու, միակ բանը, որ Ձեզ անհրաժեշտ է, այդ մտքերն իրագործելն է:
Ինչպես գիտեք՝ Ucraft-ը հիմնված է drag and drop ֆուկցիայի վրա, ինչը նշանակում է, որ էլեմենտներ բաժնից պարզապես պետք է ընտրեք անհրաժեշտ էլեմենտը և տեղադրեք այնտեղ, որտեղ ցանկանում եք:
Այդ նույն եղանալով Դուք կարող եք չեղարկել կատարած քայլը՝ սեղմելով Ctrl Z Windows-ի կամ Command Z՝ Mac-ի համար:
Մոխրագույն եզրագիծը ցույց է տալիս, թե որտեղ է անհրաժեշտ էլեմենտը տեղադրվելու:
Էլեմենտները կարող են տեղադրվել ամբողջ էջով մեկ կամ զբաղեցնել էջի կենտրոնական հատվածը:
Կարող եք էլեմենտը տեղադրել տարբեր մեծություններով՝ փոխելով այն նշիչի օգնությամբ:
Եթե արդեն ընտրել եք էլեմենտը, տեղաշարժեք այն անհրաժեշտ հատվածում և մի պահ պահեք՝ եզրագծերը նկատելու համար: Կարող եք միանգամից 4 էլեմենտ տեղադրել:
Էլեմետը բլոկի կենտրոնական մասում տեղադրելու համար պարզապես տեղաշարժեք այն կենտրոնական հատված և կնկատեք մոխրագույն եզրագիծը, որը ցույց է տալիս, թե որտեղ այն կարող եք տեղադրել:
Եթե ցանկանում եք, որ որևէ էլեմենտ տեղադրվի ամբողջ լայնությամբ, ապա նախընտրած էլեմենտը գցեք բաժինների աջ կամ ձախ կողմերում:
Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք header-ներն ու footer-ները, որոնք կարևոր տեսողական դեր ունեն վեբկայքի այցելուների համար: Խելամիտ և ճիշտ դասավորված բլոկները ոչ միայն գրավիչ են, այլև բավական ֆունկցիոնալ: Օրինակ՝ կարող եք Header-ում տեղադրել վեբկայքի լոգոն կամ կոնտակտային տվյալները, իսկ Footer-ում՝ սոց. ցանցերին բաժանորդագրվելու տարբերանշանները:
Խնդրում ենք հիշել, որ բլոկները ֆիքսված են բոլոր էջերում, իսկ Header-ը և Footer-ը մեկ հատ են:
Նաև կարող եք օգտագործել նախապես պատրաստված բլոկներ նույնանուն բաժնից: Պարզապես ընտրեք բլոկի տեսակը և տեղադրեք Header և Footer տարածքում:
Ի դեպ, տրված բլոկների լայնությունը ֆիքսված է, սակայն, եթե արդեն օգտագործել եք որոշակի բլոկ, ապա կարող եք նշիչով փոխել դրա լայնությունը:
Ձեր վեբկայքում կատարված բոլոր փոփոխությունները պահպանվում են ավտոմատ կերպով, հետևաբար, միակ բանը, որ անհրաժեշտ է, էլեմենտներ, բլոկներ, էֆֆեկտներ տեղադրելն է, դրանք Ձեր նախընտրությանը համապատասխանեցնելն ու այդ ստեղծարար գործընթացը վայելելն է:
*Խնդրում ենք հիշել, որ Ucraft-ը չի թեստավորվում IE-ում, հետևաբար, մենք չենք երաշխավորում իդեալական աշխատանք այդ բրաուզերում: Խորհուրդ ենք տալիս օգտվել Safari, Chrome, Mozilla Firefox և այլնից՝ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար:
Ավելի շա՞տ հարցեր ունեք: Մենք Ձեզ շատ մոտ ենք: Մի հապաղեք կապվել մեզ հետ չաթի միջոցով, որը գտնվում է ներքևի աջ անկյունում՛:
Առաջարկում ենք ուսումնասիրել նաև մեր օգնության բաժինը՝ ավելի մանրամասն ուղեցույցներ գտնելու և Ucraft-ի բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.