Դուք արդեն Ձեր ընտրած դոմեյնը կցել եք Ucraft վեբկայքին և ուզում եք իմանալ՝ ինչպես շարունակել օգտվել Ձեր էլ. փոստ պրովայդերի ծառայություններից ներկայիս դոմեյնի հետ մեկտե՞ղ:
Ucraft-ն ունի որոշակի հնարքներ՝ այդ միացման գործընթացը հնարավորինս հեշտացնելու համար:
Նախ և առաջ, պետք է գնաք Ձեր դոմեյն պրովայդերի DNS զոնա՝ ավելացնելու MX գրառումներ՝ նշելով Ձեր էլ.փոստ պրովայդերի սերվերները:
Մենք կուղղորդենք Ձեզ էլ.նամակներ փոխանակող (mail exchanger, MX) գրառումներ ավելացնելու, փոփոխելու և ջնջելու հարցում:
Այս ուղեցույցում մենք կօգնենք Ձեզ իմանալ՝ ինչպես Ձեր դոմեյնը (օրինակ՝ GoDaddy դոմեյնը) միացնեք G Suite-ին:
Խնդրում ենք հիշել, որ քայլերը կարող են տարբերվել՝ կախված Ձեր դոմեյն պրովայդերից:
Մի քանի քայլ է անհրաժեշտ՝ Ձեր դոմեյնը G Suite հաշվին միացնելու համար:
Առաջին քայլերը:
- Մուտք գործեք Ձեր GoDaddy հաշիվ
- Գնացեք Ձեր DNS management zone
- Ջնջեք գոյություն ունեցող MX գրառումները
- Ավելացրեք Google-ի կողմից տրամադրված նոր MX գրառումները
MX գրառումները Ձեր GoDaddy դոմեյնում ավելացնելուց հետո խորհուրդ ենք տալիս ստուգել դրանք որևէ այլ գործիքի միջոցով, օրինակ՝ www.mxtoolbox.com:
Նաև խորհուրդ ենք տալիս ստուգել այս հրահանգները՝ իմանալու՝ ինչպես ճիշտ կատարել գրառումներ և ոչ միայն:
Վստահ եղեք, որ ջնջել եք Ձեր նախկին էլ.փոստ պրովայդերի բոլոր MX գրառումները: Ցանկացած այլ գոյություն ունեցող MX գրառում կխառնվի G Suite կամ Zoho Mail-ի հետ, կազդի նամակների փոխանցման վրա և կհանգեցնի փոխանցված նամակների մշտական կորստի:
Ամեն ինչ պատրաստ է: Վայելեք Ucraft-ի հնարավորությունները և կապվեք մեզ հետ ցանկացած այլ հարցի դեպքում:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.