Ուզու՞մ եք վստահ լինել, որ Ձեր կայքի այցելուներն անմիջապես գտնում են այն, ինչ փնտրում են: Algolia-ի հետ մեր ինտեգրացիան թույլ է տալիս Ձեր կայքի օգտատերերին տրամադրել ակնթարթային թիրախավորված որոնման գործառույթ:
Կարող եք էլեմենտը հարմարեցնել բոլոր հնարավոր եղանակներով՝ արտաքին տեսքից մինչև որոնման աղբյուր:
Այսպիսով, առաջին քայլն է Algolia-ում հաշիվ բացելը:
Եթե Ձեզ հետաքրքրում է՝ ինչպես սկսել, վստահ եղեք, որ գրանցված եք Algolia-ում:
Եթե ցանկանում եք ծանոթանալ Algolia-ի գնացուցակի հետ, ապա սեղմեք այստեղ:
Ի դեպ, նրանք առաջարկում են 'forever' պլան, քանի որ յուրաքանչյուրն արժանի է որոնման հիանալի ֆունկցիոնալության:
Ինչպե՞ս ինտեգրել Algolia Ձեր կայքում
Քայլ 1.
Algolia-ում հաշիվ բացելուց հետո կնկատեք 3 տարբեր API կոդեր Ձեր Dashboard API key բաժնում՝ Admin API Key, Application ID և Monitoring API Key։
Քայլ 2.
Այդտեղից կարող եք պատճենել API keys-երը՝ տեղադրելով Ձեր Դեշբորդի Ինտեգրացիաներում։
Ինչպե՞ս ավելացնել Որոնում էլեմենտը
Եթե արդեն վերջացրել եք գրանցվելու գործընթացն, ապա գնացեք Ձեր Ucraft վեբկայք և մի քանի քայլ էլ արեք, նախքան որոնման համակարգը Ձեր վեբկայքում տեղադրելը:
Կգտնես որոնման էլեմենտը ձախ վահանակի էլեմենտներ բաժնում: Մենք առաջարկում ենք ավելացնել այն հեդերին՝ վստահ լինելու, որ այն բոլոր էջերում հասանելի է Ձեր կայքի այցելուներին։
Լրացրեք դաշտերը՝ համապատասխան տեղեկությունը Ձեր Algolia հաշվից պատճենելով և տվյալները ճիշտ մուտքագրելով:
Մենք նաև խորհուրդ ենք տալիս գնալ Algolia ինտեգրացիայի պատուհան և օգտագործել վերաինդեքսավորումը (Reindexing), եթե որոշակի փոփոխություններ եք կատարել Ձեր վեբկայքի տվյալների հետ, օրինակ, էջեր, հոդվածներ կամ պորդուկտներ ավելացնել/ջնջելը, որպեսզի որոնման տվյալները ճշգրիտ լինեն:
Կարգավորումներ
Այժմ ամեն ինչ պատրաստ է, և միակ բանը, որ մնացել է, էլեմենտների դիզայնի և որոշ մանր կարգավորումների վրա աշխատելն է:
Եկեք սկսենք կառուցվածքից: Սկզբում կարող եք ընտրել, թե ինչպես եք ուզում, որ որոնման արդյունքները երևան: Դուք ունեք 2 տարբերակ. էջում, որը կլինի որպես որոնման դաշտ էջի վրա և փոփափ:
Grid տարբերակն արդյունքները ցույց կտա նկարներում, իսկ List տարբերակն արդեն իր մասին ասում է:
Կարող եք հարմարեցնել Border Radius-ը, Style-ը, Aspect Ratio-ն գրիդ տեսքում և բեռնել ավելին կոճակը, եթե առկա են որոնման չափազանց շատ արդյունքներ:
Կարող եք նաև կարգավորել արդյունքների պարբերականությունը՝ Items per Loading-ի համար:
Ուզու՞մ եք, որ որոնման համակարգն արդյունքները տրամադրի ըստ էջերի, հոդվածների կամ eCommerce ապրանքների համար կամ ներառի 3-ը միասին: Երբ որոշեք, կարգավորեք այն աղբյուրի կարգավորումներից և վերջ:
Ձեր որոնման համակարգին ավելի յուրահատուկ տեսք հաղորդելու համար 1 միլիոն պատկերներից ընտրեք ամենաշատ հավանած պատկերը:
Վերջում կարող եք կարգավորել յուրաքանչյուր գունային մանրուք՝ սկսած որոնման նշանի գույնից, ինչպես նաև փոփոխել չափի կարգավորումները՝ դիզայների գործիքներն օգտագործելով ամենալավ չափն ընտրելու համար:
Կարող եք փոխել նաև բաժանարարի ուղղությունն, ինչպես նաև տեսանելիության կարգավորումները:
Այն թույլ է տալիս որոշակի էլեմենտի հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկացած տարբերակ՝ ղեկավարելու Ձեր էջի որոնման էլեմենտի տեսանելիությունը:
Հիշեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշակի քաղաքներ կամ երկրներ կամ տեղադրեք համապատասխան Custom IP-ն:
Եթե էլեմենտը Ձեզ այլևս պետք չէ, ապա սեղմեք ջնջել՝ այն էջից հեռացնելու համար:
Հիանալի է, չէ՞: Մինչ սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա: Մնացեք կապի մեջ:
Ունե՞ք հարցեր: Մենք խորհուրդ ենք տալիս ստուգել այս բաժինը՝ Ucraft-ին ավելի լավ ծանոթանալու համար:
Միշտ հիշեք, որ մենք Ձեզ շատ մոտ ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մեր աջակցման թիմն ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.