Ակորդեոն էլեմենտը կօգնի Ձեզ բացել և թաքցել մեծ տեքստը մեկ գործողությամբ: Պարզապես ավելացրեք էլեմենտը խմբագրման դաշտ ձախ վահանակից:
Սեղմեք «Ավելացնել ակորդեոն» կոճակը և «+» նշանի օգնությամբ լրացրեք «Վերնագիր» և «Նկարագրություն» դաշտերը:
Դաշտերը լրացնելուց հետո չմոռանաք սեղմել «Պահպանել» կոճակը:
Կարող եք ավելացնել նոր դաշտեր և տեղփոխել դրանք: Նկատի ունեցեք, որ Նկարագրությունը կարող եք նաև փոխել դասավորությունը սեղմելով և տեղափոխելով դաշտերը: Կարող եք օգտվեք նաև սև կետերից, որոնք կարգավորում են հեռավորությունը դաշտերի միջև:
Կարգավորումներ
Եթե ցանկանում եք փոխել Ոճը, սեղմեք «Խմբագրել ակորդեոնի ոճերը» կոճակը և կտեսնեք «Ոճի կարգավորումներ» վահանակը:
Գույները ավելի գրավիչ դարձնելու համար ընտրեք նախընտրած գույնը գունապնակից և տեղափոխեք էլեմենտի վրա:
Ուշադրություն դարձրեք կետերով նշիչներին, որոնք կօգնեն կարգավորել Սահմանային ռադիուսը և Տառաչափը:
Կրկին, չմոռանաք Պահպանել բոլոր փոփոխությունները:
Էլեմենտի ուղղության կարգավորումները փոխելու համար սեղմեք «Ուղղություն» կոճակի վրա և ընտրեք երեք տարբերակներից մեկը՝ վերև, կենտրոն և ներքև:
Տեսանելիության կարգավորումները թույլ են տալիս տեսանելի դարձնել էլեմենտը և/կամ բլոկը տարբեր սարքերի համար՝ համակարգիչ կամ մոբայլ: Այստեղ կարող եք ամբողջությամբ փոփոխել տեսանելիությունը ըստ
- Սարքերի
- Տեղանքի հասանելի դարձնել որոշակի քաղաքների և երկրների համար
- Ըստ օգտատիրոջ գրանցման: Այստեղ պետք կգա նաև «Օգտատիրոջ հաշիվ» էլեմենտը, որ կօգնի հաճախորդին գրանցվել կամ մուտք գործել արդեն գրանցված հաշիվ:
Եթե գտնում եք, որ էլեմենտն արդեն հարկավոր չէ, պարզապես ջնջեք այն «Հեռացնել ակորդեոնը» կոճակի օգնությամբ:
Չմոռանաք օգտվել Յուքրաֆթի առաջարկած պետքական բոլոր էլեմենտներից և հիշեք՝ մենք միշտ հասանելի ենք:
Շարունակեք ընթերցել մեր ուղեցույցները՝ գործիքներին ծանոթանալու և ավելի հաջողված կայք ստանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.