Ցանկանում եք Ձեր վեբկայքին ավելացնել Calendly և Ձեր հաճախորդներին թույլ տալ Ձեզ հետ հանդիպում պլանավորել հենց Ձեր վեբկայքի՞ց: Դա շատ հեշտ է: Բացահայտեք Ucraft-ում հասանելի հիանալի ինտեգրացիան Calendly էլեմենտի միջոցով: Եկեք սկսենք և համոզվենք, որ ամեն ինչ չափազանց հեշտացված է Ձեզ համար:
Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, Calendly էլեմենտը ձախ վահանակի էլեմենտներ բաժնից գտնելն ու այն անհրաժեշտ տարածքում քաշել-գցելն է:
Պարզապես գրանցվեք Calendly-ում, ստեղծեք Event և ներդրեք վիդջեթը՝ ընտելով "Embed on your Website" տարբերակը: Այն կհայտնվի Ձեր վեբկայքում դաշտի կամ փոփափ տարբերակով: Ահա ուղեցույց՝ իմանալու, թե ինչպիսի տեսք կունենան Ձեր կայքի իվենթները:
Եթե արդեն ստեղծել եք Ձեր իվենթն, ապա պարզապես պատճենեք և տեղադրեք այն Ձեր Ucraft վեբկայքի համապատասխան դաշտում:
Ահա և վերջ: Սեղմեք ներդնել կոդը և գնացեք նախադիտման ռեժիմ՝ տեսնելու այն պատրաստի վիճակում:
Կարող եք նաև խմբագրել վիդջեթը, փոփոխել էլեմենտի ուղղությունն, ինչպես նաև հեռացնել այն՝ պարզապես աղբարկղի նշանի վրա սեղմելով:
Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.