Ունեք սպասվող իրադարձություն, որն ուզում ես գովազդել քո Ucraft վեբկայքու՞մ:
Ծանոթացեք Eventbrite-ի հետ ինտեգրացիային՝ իվենթներ կազմակերպելու հարթակ, որն ավելի քան երբևէ հեշտացնում է այն ստեղծելը, գովազդելը և կառավարելը:
Միակ բանը, որ անհրաժեշտ է, Eventbrite հաշիվ բացելն է, որպեսզի տեսնեք, թե ինչպես կարող եք ստեղծել իվենթներ, դրա մասին տեղյակ պահել Ձեր հանդիսատեսին, ստուգել հյուրերի ցանկը կամ բազմաթիվ հասանելի տարբերակներով վաճառել ավելի շատ տոմսեր:
Պարզապես ձախ վահանակի էլեմենտներ բաժնից ընտրեք Eventbrite էլեմենտը և քաշեք-գցեք այն որտեղ ցանկանաք:
Այժմ Eventbrite-ում սեղմեք create an Event, ընտրեք նրա դիզայնը, նկարագրությունը և այլն, ապա անցեք Ձեր իվենթի մասին ամբողջ աշխարհին պատմելու:
Եթե արդեն ստեղծել եք իվենթ Eventbrite հաշվում, ապա կարող եք ակնթարթորեն ավելացնել այն Ձեր էջում:
Պարզապես գնացեք վերին աջ անկյունի Create Advert, ապա խմբագրեք իվենթը և ընտրեք դիզայնը: Համոզվեք, որ նրա ոճը համապատասխանում է Ձեր վեբկայքի ամբողջական տեսքին:
Այժմ սեղմեք 'Manage', գնացեք ձախ վահանակի Invite & Promote, ապա Website Integrations և ստացեք այն կոդը, որը պետք է ներդնեք Ձեր վեբկայքում:
Այստեղ կգտնեք իվենթը Ձեր էջում ցույց տալու տարբեր եղանակներ:
Ուզու՞մ եք, որ այն լինի առանձին իվենթ, օրացույց, հետհաշվարկ, կամ տեքստի հղում: Դուք որոշեք։
Ընտրեք ներքևի տարբերակներից որևէ մեկը և սեղմեք 'Show Me'՝ համապատասխան կոդը ստանալու համար:
Այն կարող է լինել կոճակ կամ իվենթի ամբողջական կոնտենտ:
Սեղմեք ներդնել կոդը և պարզապես պատճենեք այն և տեղադրեք համապատասխան դաշտում:
Կարող եք կոդը գտնելու վերաբերյալ ավելի մանրամասն հրահանգներ տեսնել՝ սեղմելով «Որտեղի՞ց վերցնել կոդը»:
Տեղադրելուց հետո սեղմեք ներդնել կոդը և իվենթը կհայտնվի Ձեր էջում:
Այժմ կարող եք կատարել Ձեր ցանկացած փոփոխությունները և դրանք ավտոմատ կպահպանվեն Ձեր կայքում:
Անգամ կարող եք կայքին հարմարեցնել վիդջեթի գույները:
Կարող եք նաև փոխել վիդջեթ կոդը, էլեմետի ուղղությունը, տեսանելիությունը կամ պարզապես հեռացնել այն՝ սեղմելով աղբարկղի նշանի վրա:
Դե ինչ, մի վատնեք Ձեր ժամանակը և օգտվեք այս ինտեգրացիայից:
Կարդացեք նաև այլ հոդվածներ՝ Ucraft-ի ողջ հնարավորություններին ծանոթանալու համար: Իսկ մեզ կարող եք դիմել ներքևի աջ անկյունի Չաթի կոճակի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.