Երբևէ լսե՞լ եք Disqus կոչվող հիանալի հարթակի մասին: Եթե այո, ապա հավանաբար տեղյակ եք այս ցանցային հարթակի առաջարկած գործառույթների մասին:
Նախ և առաջ, Disqus-ը թույլ է տալիս Ձեր վեբկայքին ունենալ գործառույթներով հարուստ մեկնաբանությունների համակարգ, որը Ձեր կայքին է կապում միլիոնավոր համաշխարհային օգտատերերի: Եվ այժմ գուշակեք: Դուք կարող եք այն ավելացնել Ձեր Ucraft վեբկայքին ավելի հեշտ, քան երբևէ:
Հետաքրքրվեցի՞ք:
Սկզբում նախ պետք է հաշիվ բացեք Disqus-ում:
Հաջորդ քայլն է Disqus-ը քո կայքում տեղադրելը և Disqus Shortname ունենալը:
Պարզապես մուտքագրեք Ձեր Ucraft կայքի անունը և Ձեզ համար անմիջապես կստեղծվի Ձեր հղումը:
Shortname-ը կարելի է գտնել Ձեր բրաուզերի հասցեի դաշտում, օրինակ, example.disqus.com/admin կամ Ձեր General Site Settings-ում:
Կոդը ստանալուն պես կստանաք բանալիները:
Եկեք գնանք Ձեր Ucraft կայքի դեշբորդ և ինտեգրացիաներ հավելվածից գտնենք Disqus-ը:
Սա հենց այն տեղն է, որտեղ պետք է տեղադրեք Ձեր Disqus Shortname-ը:
Երբ ավելացնեք հղումը և սեղմեք միանալ, կտեսնեք կանաչ լույսը, որն ազդարարում է, որ Դուք հաջողությամբ ինտեգրացիան կատարել եք:
Այժմ, երբ արդեն տեղադրել եք Ձեր Disqus-ը, կարող եք գնալ Ձեր կայքի խմբագրման ռեժիմ, որպեսզի լիարժեք օգտագործեք այդ ինտեգրացիան:
Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, էլեմենտներ բաժնից Disqus էլեմենտը Ձեր կայքի անհրաժեշտ տարածքում տեղադրելն է:
Եթե դեռ չեք միացրել Ձեր Disqus հաշիվն, ապա կստանաք հետևյալ բոքսը, որտեղ կարող եք պարզապես ավելացնել վերևում նշված Shortname-ը և անցնել գործի:
Այսքանը: Սեղմեք նախադիտում՝ Ձեր կայքը հանրային ռեժիմում դիտելու և արդյունքները տեսնելու համար:
Կարգավորումներ
Խմբագրելու նշան - կարող եք խմբագրել վիթջետը՝ պարզապես սեղմելով համապատասխան նշանը։
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, պլանշետով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտն, ապա կարող եք ջնջել այն։
Ամեն ինչ պատրաստ է հետաքրքրիր քննարկումներ սկսելու և Ձեր կայքում մեկնաբանություններ թողնելու համար:
Այստեղ կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Disqus-ի բոլոր հնարավորություններին:
Հիանալի է, չէ՞: Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կաճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.