Պատրաստվում եք հատուկ իրադարձության և Ձեզ անհրաժեշտ է հետհաշվա՞րկ կատարել:
Ucraft-ն առաջարկում է այդ առանձնահատուկ գործառույթը՝ ներկայացնելով Հետհաշվարկ էլեմենտը: Ակնթարթորեն ավելացրեք այն Ձեր էջին՝ պարզապես էլեմենտը քաշել-գցելով անհրաժեշտ տարածքում:
Այժմ սեղմեք ամսաթվի նշանի վրա և ընտրեք ցանկալի ամսաթիվը: Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, ժամանակը սահմանելն ու սկսել հետհաշվարկը սեղմելն է:
Կարգավորումները նույնն են բոլոր էլեմենտների համար, հետևաբար, հեշտ և կրեատիվ գործընթացը երաշխավորված է:
Եթե ցանկանում եք փոփոխել ոճը, սեղմեք հետհաշվարկ էլեմենտի տածքում և ընտրեք խմբագրել ոճը:
Կարող եք ցուց տալ կամ թաքցնել տեքստերն ու կետերը՝ պարզապես տեղաշարժելով նշիչները:
Տեքստի ֆոնտերի ընտանիքը փոխել նույնպես հնարավոր է: Սեղմեք սլաքի վրա՝ տեսնելու առկա բոլոր ֆոնտերը:
Այժմ տեղաշարժեք նշիչները՝ փոխելու տառատեսակի չափը, հաստությունը և այլն:
Կարող եք փոփոխել նաև թվերի, ինչպես նաև տեքստերի գույնը: Սեղմեք ցանկացածի վրա և ընտրեք նախընտրած գույնը:
Չմոռանաք վերջացնելուց հետո սեղմել պահպանել կոճակը:
Սեղմեք խմբագրել հետհաշվարկը՝ փոփոխելու հաշվարկի ամսաթիվը և տեսակը:
Բազմալեզու կայքի դեպքում հնարավոր է ցանկանաք փոփոխել օրերը, ժամերը, րոպեները և վայրկյանները:
Ավարտելուց հետո սեղմեք պահպանել:
Ինչպես տեսնում եք, հնարավոր է նաև փոփոխել ուղղությունը և տեսանելիությունը:
Վերջինս թույլ է տալիս, որ որոշակի էլեմենտ առկա լինի միայն դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ բոլոր դեպքերում:
Պարզապես ընտրեք տեսանելիության կարգավորումները և ցանկալի տարբերակը ներքևի մենյուից՝ Ձեր կայքի հետհաշվարկի տեսանելիությունն ամբողջությամբ ղեկավարելու համար:
Հիշեք գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP:
Հետհաշվարկ էլեմենտը ջնջելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
3,2,1... այսքանը:
Հիանալի է, չէ՞: Մինչ սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք Ձեզ շատ մոտ ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.