Եթե Ucraft-ի օգնությամբ արդեն բացել եք Ձեր օնլայն խանութը, ապա կարող եք օգտվել eCommerce էլեմենտներից, որոնք ավելի կկատարելագործեն Ձեր կայքը՝ eCommerce հավելվածի օգնությամբ:
Էլեմենտները կարող եք գտնել ձախ վահանակի eCommerce էլեմենտներ բաժնից՝ լինի դա eCommerce զամբյուղ, կատեգորիա, թե մեկ կամ բազմաթիվ ապրանքներ:
Ի՞նչ կասեք դրանք հատ առ հատ ուսումնասիրելու մասին:
Եկեք սկսենք eCommerce ապրանքներից, որը թույլ է տալիս 1 քլիքով ավելացնել Ձեր բոլոր ապրանքները:
Պարզապես քաշեք-գցեք էլեմենտն անհրաժեշտ տարածքում և անցեք գործի:
Այդքանը։ Օնլայն խանութում ստեղծված բոլոր ապրանքներդ այստեղ են՝ պատրաստ հարմարեցվելու և վաճառվելու:
Գնացեք խմբագրել eCommerce ապրանքները և կտեսնեք կառուցվածքի, ընդհանուր և հեռավորության կարգավորումները:
Ընտրեք ցանկացած կատեգորիա, որը ցանկանում եք տեսանելի դարձնել կառուցվածքի ֆիլտրում և նշիչների օգնությամբ հարմարեցրեք կառուցվածքը:
Այստեղից կարող եք կարգավորել ապրանքների քանակը մեկ տողում, մեկ էջում և այլն:
Ընդհանուր կարգավորումներից կարող եք ակտիվացնել նկարները, վերնագրերը և այլն:
Առաջ անցեք և ուսումնասիրեք բոլոր հասանելի հնարավորությունները:
Եթե չափից շատ ապրանքներ ունեք, ապա ընտրեք «Բեռնել ավելին» կոճակը:
Հեռավորության կարգավորումներից կարող եք փոփոխել նկարի, վերնագրի, նկարագրության, կատեգորիայի, «ավելացնել զամբյուղ» կոճակի և այլնի միջև հեռավորությունը:
Ի՞նչ կասեք ոճի կարգավորումների մասին:
Ընտրեք վերնագրի և նկարագրության ցանկալի գույնը:
Նոր ապրանք ավելացնելու համար սեղմեք համապատասխան պատկերի վրա և գնացեք Ձեր eCommerce հավելածի ապրանքներ բաժին: Այստեղ կարող եք նոր ապրանք ավելացնել՝ իր վերնագրով և նկարագրությամբ հանդերձ:
Կարող եք փոփոխել նաև էլեմենտի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ երկուսն էլ: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու էլեմենտի տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Ցանկանու՞մ եք գնորդների ուշադրությունը կենտրոնացնել կոնկրետ ապրանքի վրա:
Գնացեք eCommerce մեկ ապրանք էլեմենտ և նորից քաշեք-գցեք այն ցանկալի տարածքում:
Այժմ սեղմեք ընտրել ապրանք, ընտրեք ցանկալի ապրանքը և սեղմեք օգտագործել ընտրվածը:
Ժամանակն է ապրանքին հաղորդել ցանկալի տեսքը:
Սեղմեք խմբագրել eCommerce ապրանքը ՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար: Կարող եք դնել վերնագրի ցանկացած չափ, տեսակ, որոշել կոճակի ոճը և այլն:
Ապրանքների պիտակները նույնպես կարող են թարգմանվել: Դրա համար գնացեք ընդհանուր կարգավորումներ՝ խմբագրելու eCommerce ապրանքները, պիտակները և կատարել անհրաժեշտ փոփոխությունները:
Ոճի կարգավորումներից կարող եք ընտրել այն ոճը, որը ցանկանում եք տարբեր բաղադրիչների համար:
Ցանկանու՞մ եք փոխել ապրանքը: Սեղմեք փոխել ապրանքը և ընտրեք այն, որով ցանկանում եք փոխարինել:
Կարող եք փոփոխել նաև էլեմենտի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ երկուսն էլ: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու էլեմենտի տեսանելիությունը:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Այժմ եկեք անցնենք մեկ այլ կարևոր էլեմենտի՝ զամբյուղին:
Գնումների զամբյուղը հնարավորություն է տալիս հավաքել ապրանքները մեկ տեղում և վերանայել դրանք նախքան գնումը:
Արդեն գիտեք՝ ինչպես բերել էլեմենտը, չէ՞:
Սեղմեք էլեմենտի վրա և խմբագրման կոճակից կտեսնեք ոճի/կառուցվածքի տարբերակները: Ընտրեք ցանկալի կարգավորումները և սեղմեք պահպանել:
Պատկերի գույնը փոխելու համար պարզապես ընտրեք ցանկալի գույնը և ձախ վահանակի գույներ գործիքից գցեք էլեմենտի վրա:
Կարող եք փոփոխել նաև էլեմենտի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու էլեմենտի տեսանելիությունը:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Բոլոր ապրանքները ներառելուց հետո անհրաժեշտ է բաժանել նրանց տարբեր կատեգորիաների միջև:
Ահա այստեղ օգնության է գալիս eCommerce կատեգորիա էլեմենտը:
Այն ավելացնելու համար պարզապես քաշեք-գցեք այն անհրաժեշտ տարածքում:
Այժմ կարող եք գնալ Ձեր հավելված՝ այնտեղից ընտրելով Ձեր ցանկացած կատեգորիան:
Սեղմեք օգտագործել ընտրվածը, եթե արդեն կատարել եք Ձեր ընտրությունը:
Էլեմենտի վրա սեղմելով նորից կարող եք խմբագրել նրա կառուցվածքը, ոճը և այլն:
Կարող եք համապատասխան դաշտից փոխել կատեգորիաները և ընտրել այն, որով ցանկանում եք փոխարինել:
Կարող եք փոփոխել նաև էլեմենտի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու էլեմենտի տեսանելիությունը:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Հեշտ է, չէ՞: Եթե դեռ էլի հարցեր ունեք, ապա կարող եք դիմել մեզ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: Շարունակեք կատարելագործել Ձեր կայքը և մեծացրեք վաճառքի ծավալները:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.