«Հետևեք մեզ» էլեմենտն ավելացնելը հնարավորություն է տալիս ցուցադրել տարբեր սոցիալական մեդիա հարթակների հղումները և ուղղորդել Ձեր կայքի այցելուներին դեպի անհրաժեշտ հարթակ: Դա անելու համար պարզապես ձախ վահանակի էլեմենտներ բաժնից ընտրեք ցանկացած սոցիալական նշան և քաշեք-գցեք այն անհրաժեշտ տարածք:
Կարող եք խմբագրել «Հետևեք մեզ» էլեմենտը՝ պարզապես նրա վրա սեղմելով և կարգավորումներն ընտրելով:
Այժմ այն, ինչ անհրաժեշտ է, նշանի տեսակը, չափը և հեռավորությունը կարգավորելն է, որը կարող եք անել նշիչները տեղաշարժելու միջոցով:
Կարող եք փոփոխել նաև նշանների գույները՝ նրանց վրա գցելով ցանկացած գույն կամ օգտագործել իրենց իսկ բրենդային գույնը:
Կարող եք նշիչի մեկ շարժումով ավելացնել կամ ջնջել նշանը: Դաշտերում մուտքագրեք համապատասխան հղումը, որպեսզի սոցիալական մեդիա հարթակները միանան Ձեր ավելացրած նշաններին: Սքրոլ արեք՝ բոլոր նշանները տեսնելու համար:
Չմոռանաք ավարտելուց հետո սեղմել պահպանել:
Կարող եք փոփոխել նաև նշանների ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ երկուսն էլ: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու նշանների տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Հեշտ էր, չէ՞։ Մինչ սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.