Բաժանորդագրություն էլեմենտն ավելացնելը հնարավորություն է տալիս հավաքել վեբկայքի այցելուների և այլոց էլ. փոստի հացեները: Դա անելը միաժամանակ չափազանց հեշտ է և պրակտիկ:
Նախ և առաջ, քաշեք բաժանորդագրություն էլեմենտը ձախ վահանակի էլեմենտներ բաժնից և գցեք ցանկալի տարածքում:
Օգտագործեք սև նշիչները՝ էլեմենտի լայնությունը, իսկ կանաչ նշիչներն՝ էլեմենտի բարձրությունը փոխելու համար:
Էլեմենտի ոճը խմբագրելու համար սեղմեք բաժանորդագրության տարածքում և ընտրեք խմբագրել ոճը:
Խմբագրության կարգավորումներ գնալու համար սեղմեք խմբագրել բաժանորդագրությունը և գնացեք կարգավորումներ:
Օգտագործեք նշիչներն՝ անվան դաշտը, պիտակները, դաշտերի տեքստերը փոխելու համար:
Այստեղից կարող եք փոխել նաև կոճակի տեքստը՝ համապատասխան դաշտում մուտքագրելով վերնագիրը:
Կոճակի ոճը փոխելը նույնպես վայրկյանների հարց է:
Խնդրում ենք հիշել, որ բաժանորդագրման տեղեկատվությունն ավտոմատ ուղարկվում է այն էլ. փոստի հասցեին, որն օգտագործվել է Ucraft հաշիվ մուտք գործելու համար:
Կարող եք նաև ցանկացած պահի փոխել ուղարկելու կարգավորումները:
Կարող եք փոխել էլ. նամակների ուղարկման հասցեն կամ էլ բաժանորդագրության էլեմենտը կապել Mailchimp, Google sheets կամ Intercom-ին:
Սեղմեք ‘Mailchimp’ և կատարեք համապատասխան փոփոխությունները:
Եկեք անցնենք առաջ և Mailchimp-ը կապենք Ձեր Ucraft հաշվին:
Պարզապես մուտքագրեք Ձեր օգտատիրոջ անունը ու ծածկագիրը և սեղմեք ‘Log In’:
Կարող եք ստեղծել նաև Google Sheet:
Միացրեք Ձեր Google հաշիվը և գրեք worksheet-ի անունը:
Հիշեք, որ երբ միանաք Google Sheet-ին, այլևս չեք կարողանա փոխել Spreadsheet-ը և համոզվեք, որ ավելացրել եք Ձեր Worksheet-ի անունը:
Mailchimp-ին միանալու դեպքում նաև պետք է ներքևի մենյուից ընտրեք Ձեր List ID-ն:
Շարժվե՞նք առաջ և էլեմենտը միացնենք Intercom-ին: Նախ պետք է մուտքագրեք Ձեր Intercom Key-ն: Այն ստեղծելու համար գնացեք Intercom Developer Hub-ի դեշբորդ և ընտրեք էջի վերևի Dashboard-ն, ապա 'Get an Access Token'-ը:
Ձեր Token-ը ստանալու ժամանակ Ձեզ կխնդրեն ընտրություն կատարել Standard Scopes-ի և Extended Scopes-ի միջև: Օգտագործեք Standard-ը, քանի որ այն անմիջապես հավանության կարժանանա:
Ստեղծելուց հետո նույն բաժինը կտեսնեք Ձեր դեշբորդում: Պարզապես պատճենեք և տեղադրեք այն Ձեր էլեմենտի >խմբագրել բաժանորդագրությունն> ուղարկել տվյալները> Intercom Key բաժնում:
Ինչու՞ չավելացնել հաղորդագրություն՝ հաջողությամբ գրանցված լինելու դեպքում: Այս հաղորդագրությունը տեսանելի կլինի նաև արդեն բաժանորդագրված օգտատերերի համար:
Ինչպես տեսնում եք՝ նաև հնարավոր է փոխել էլեմենտի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
*Խնդրում ենք հաշվի առնել, որ անվտանգության նկատառումներով Բաժանորդագրության էլեմենտը տեսանելի կլինի էջը Ձեր դոմեյնին կցելուց հետո։
Էլեմենտը ջնջելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Հեշտ էր, չէ՞: Մինչ սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է այլ էլեմենտների և գործառույթների կատարելագործման վրա: Մնացեք կապի մեջ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.