Ցանկանու՞մ եք Ձեր էջին ավելացնել հետաքրքիր մեջբերում՝ կայքի կոնտենտն ավելի տպավորիչ դարձնելու համար: Դրանից էլ հեշտ բան: Այն, ինչ անհրաժեշտ է, մեջբերում էլեմենտը համապատասխան դաշտում քաշել-գցելն է:
Մեջբերում ավելացնելու համար սեղմեք ավելացնել մեջբերումներ:
Այժմ պետք է ավելացնեք հեղինակի անունը և գրեք մեջբերման տեքստը:
Նաև հնարավորություն ունեք մեջբերման կողքին ավելացնել հեղինակի նկարը: Պարզապես հովեր արեք հեղինակի նկարի դաշտում և սեղմեք վերբեռնել:
Ընտրեք ցանկալի նկարը և սեղմեք Բացել:
Չմոռանաք նաև վերջացնելուց հետո սեղմել պահպանել:
Այդ նույն եղանակով կարող եք ավելի շատ մեջբերումներ ավելացնել, իսկ խմբագրելու համար սեղմեք մեջբերում էլեմենտի վրա և կատարեք անհրաժեշտ փոփոխությունները:
Կարող եք կանաչ նշիչների օգնությամբ փոփոխել նաև էլեմենտի բարձրությունը, իսկ սև նշիչներով՝ լայնությունը:
Եկեք գնանք մեջբերման կարգավորումներ՝ որոշելու էջադրումը, սլաքները և կառուցվածքը:
Եվս մեկ անգամ կսեղմեք պահպանել:
Եթե ցանկանում եք փոփոխել էլեմենտի ոճն, ապա սեղմեք վահանակի վրձնի նշանի վրա: Կարող եք ընտրել հեղինակ տեքստի տառատեսակի ընտանիքը և տեղաշարժել նշիչները՝ որոշելու տառատեսակի չափը:
Ի՞նչ կասեք տեքստն ընդգծելու մասին: Ընտրեք ցանկալի գույնը և փոխեք տառատեսակի երանգը:
Կարող եք փոխել նաև էջադրման և սլաքների գույները:
Չմոռանաք ավարտելուց հետո սեղմել պահպանել:
Էլեմենտի ուղղությունը կարող եք փոխել համապատասխան մենյուից:
Հավելյալ վահանակից կարող եք վերբեռնել ֆոնի նկար կամ ընտրել տեսադարանից, ջնջել ողջ բլոկը և այլն:
Ցանկացած մեջբերումն ընտրելուց հետո կարող եք ուսումնասիրել նաև մյուս հոդվածները՝ կայքի բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.