Կայքում «կիսվելու» կոճակներ ավելացնելը հնարավորություն է տալիս մեկ քլիքով կիսվել կայքի կոնտենտով տարբեր սոցիալական մեդիա հարթակների հետ:
Դա անելու համար պարզապես քաշեք «կիսվելու» կոճակներ էլեմենտը ձախ վահանակից և գցեք այն համապատասխան տարածքում:
Կարող եք խմբագրել նրանք՝ սեղմելով էլեմենտի կարգավորումներ:
Պարզապես տեղաշարժեք նշիչները՝ փոփոխելու պատկերի տեսակը, չափը, հեռավորությունը: Կարող եք փոխել նաև պատկերների գույները՝ նրանց վրա գցելով ցանկալի գույնը կամ օգտագործել իրենց իսկ բրեդային գույնը:
Նաև կարող եք նշիչի մեկ շարժումով ավելացնել կամ հեռացնել պատկերը: Պարզապես ակտիվացրեք այն կոճակը, որը ցանկանում եք, և ամեն ինչ պատրաստ է:
Իջեք ներքև՝ բոլոր սոցիալական ցանցերը տեսնելու համար: Չմոռանաք սեղմել պահպանել բոլոր փոփոխությունները կատարելուց հետո:
Հնարավոր է չհավանեք էլեմենտի ուղղությունը, սակայն հոգ չէ: Դուք ունեք 3 տարբերակ՝ վերև, կենտրեն և ներքև:
Մի մոռացեք նաև տեսանելիության կարգավորումների մասին:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու էլեմենտի տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Հիանալի է, չէ՞: Մինչ Դուք սա կարդում եք, մեր խանդավառ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.