Ցանկանու՞մ եք Ձեր վեբկայքին ավելացնել հատուկ HTML կոդ: Եկեք ներկայացնենք HTML կոդ էլեմենտը, որը կօգնի Ձեզ այս հարցում:
Նախ և առաջ, էլեմենտներ բաժնից քաշեք-գցեք այն անհրաժեշտ դաշտում:
Տեղադրեք ցանկալի HTML թեգերը և սեղմեք պահպանել:
Ավելացված էլեմենտը կտրելու համար տեղաշարժեք նշիչները:
Էլեմենտի վրա սեղմելիս ընտրեք խմբագրել՝ կոդի հետագա փոփոխության համար:
Գործողությունը վերջացնելուց հետո սեղմեք պահպանել:
Խնդրում ենք հիշել, որ այն կակտիվանա, երբ Ձեր Ucraft վեբկայքին կցեք Ձեր դոմեյնը:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Այսքանը: Հարցեր ունենալու դեպքում դիմեք մեզ ներքևի աջ անկյունի Չաթի կոճակի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.