Դուք բլոգե՞ր եք, ցանկանու՞մ եք վարել Ձեր պրոֆեսիոնալ բլոգը, մտքերով կիսվել ողջ աշխարհի հետ կամ ունենալ Ձեր բիզնեսի վերաբերյալ այսպես ասած how-to-ների շարք:
Անկախ օգտագործման նպատակից՝ Ձեզ մեծապես կօգնի հոդվածներ հավելվածը:
Ի՞նչ կասեք հենց Ձեր էջին հոդվածներ ավելացնելու մասին:
Հոդվածներ էլեմենտն ավելացնելու համար պարզապես քաշեք-գցեք այն ցանկալի տարածքում:
Եկեք միասին փորձենք հրապարակել որևէ հոդված:
*Խնդրում ենք հիշել, որ եթե արդեն հրապարակել եք հոդվածներ, ապա նրանք անմիջապես կավելացվեն Ձեր էջում:
Սեղմեք էլեմենտի տարածքում՝ հոդվածի կարգավումներին ծանոթանալու համար:
Այստեղ կտեսնեք մի շարք հասանելի տարբերակներ, որոնք կօգնեն կատարելության հասցնել հոդվածների կառուցվածքը:
Ստուգեք կատեգորիաները և հոդվածների քանակը, որոնք ցանկանում եք տեսանելի դարձնել էջում, ինչպես նաև կարգավորեք նրանց դասավորությունը:
Ուսումնասիրեք նաև ընդհանուր կարգավորումները՝ հոդվածներին ցանկալի տեսք հաղորդելու համար:
Այստեղից կարող եք հարմարեցնել նաև հոդվածների կոճակները:
Ինչպես նաև կառուցվածք բաժնից կարող եք ընտրել Ստանդարտ կամ Շարվածք տարբերակներից մեկը:
Ի՞նչ կասեք հոդվածների ոճը կարգավորելու մասին:
Դուք կարող եք փոփոխել նաև հոդվածի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ երկուսն էլ: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու հոդվածի տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Իսկ հոդվածի կատեգորիաներ էլեմենտը կարող եք գտնել հենց էլեմենտներ բաժնի հոդվածներ էլեմնտի կողքին:
Այն կարող է շատ օգտակար լինել հոդվածները խմբավորելու հարցում:
Հիանալի է, չէ՞: Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.