Ի՞նչ կասեք Ձեր վեբկայքի վիզուալ տեսադարանը վիդեոներով հարստացնելու մասին: Էլեմենտներ բաժնից գտեք Վիդեո էլեմենտը և գցեք անհրաժեշտ դաշտում:
Մինչ սկսելը հիշեք, որ չեք կարող տեսանյութը բեռնել անմիջապես Ucraft-ում, բայց կարող եք ներդնել այն այլ հարթակներից, օրինակ, YouTube, Vimeo, կամ տեղադրել Ձեր նախընտրած հղումները: Դրա պատճառը շատ պարզ է՝ այլ հարթակներից տեսանյութեր տեղադրելու դեպքում կայքը բեռնվում է ավելի արագ:
Տեսանյութերի թույլատրվող ֆորմատները.
Youtube
Vimeo
անձնական - .mp4, .ogg կամ .webm
Տեսանյութի կարգավորումներ
- Եթե երբևէ Ձեզ ասել են, որ Ձեր կայքը դանդաղ է բեռնվում, ապա պետք է ուշադիր լինեք Lazy load սվիչերի նկատմամբ, որը կօգնի բարելավել վեբկայքի բեռնման արագությունը, եթե անգամ մեկ էջում ներդրել եք բազմաթիվ տեսանյութեր,
- Բացի տեսանյութ ներդնելուց կարող եք նաև նկար բեռնել համակարգչից կամ օգտվել անվճար հասանելի տեսադարանից, ապա փոփոխել չափերը,
- Կարող եք համապատասխանեցնել կարգավորումները, ձայնը, հոլովակը դնել ողջ էկրանով և այլն,
- Ինքնանվագարկման գործառույթը թույլ է տալիս, որ տեսանյութը բեռնվելուն պես ինքնաբերաբար ցուցադրվի,
- Կրկնել կոճակը թույլ է տալիս, որ տեսանյութն ինքնաբերաբար վերսկսվի։
Կարող եք նկար ընտրել Ձեր համակարգչից կամ անվճար նկարներից, քանի որ վիդեոյի փոխարեն Ձեր էջ կհայտնվի Thumbnail (մանրապատկեռ), որի չափերը Դուք ինքներդ կարող եք փոխել: Չմոռանաք սեղմել Պահպանել:
Կարող եք փոփոխել նաև Ուղղությունն ու Տեսանելիության կարգավորումները: Այս կարգավորումները որոշակի էլեմենտի հնարավորություն են տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ բոլոր սարքերի վրա: Պարզապես սեղմեք Տեսանելիության կարգավորումներ կոճակը և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու վիդեո էլեմենտի տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև Գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ, քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը Հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Կարող եք վիդեոներ ավելացնել նաև YouTube-ից՝ որպես բլոկի ֆոն: Պարզապես ընտրեք Ձեր ցանկացած բլոկը և սեղմեք 3 կետերի վրա վերևի ձախ անկյունում՝ բլոկի կարգավորումներ գնալու համար:
Այժմ գնացեք Բլոկի կարգավորումների բաժին > Վիդեոյի կարգավորումներ և տեղադրեք Ձեր հղումը համապատասխան դաշտում:
Ամեն ինչ պատրաստ է:
Կարող եք ընտրել նկար, որը բլոկի ֆոնի փոխարեն կհայտնվի մոբայլ տարբերակում:
Վերբեռնեք Ձեր նկարները կամ ավելացրեք դրանք Մեդիայից, կամ էլ Անվճար տեսադարանից:
Արդեն կարող եք անհավանական տպավորություն թողնել Ձեր կայքի այցելուների վրա:
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.