Յուրաքանչյուր կայք եզակի է և կայք պատրաստելիս յուրաքանչյուր ոք ունի իր պահանջները, երբ խոսքը վերաբերում է կայքի էլեմենտներին: Դա կարևորելով՝ Ucraft-ը ստեղծել է կայքի էլեմենտների լայն ընտրանի և շարունակում է բարելավել այն:
Ամեն ինչ հիմնված է drag-and-drop գործառույթի վրա: Դա նշանակում է, որ Դուք կարող եք դնել ցանկացած էլեմենտ: Նույն կերպ կարող եք ետ քայլ կատարել՝ սեղմելով Ctrl Z Windows-ի և Command Z Mac-ի համար:
Բոլոր էլեմենտները հասանելի են ձախ վահանակի էլեմենտներ բաժնից: Չմոռանաք սքրոլ անել՝ ամբողջ ցանկը տեսնելու համար:
Հիշեք, որ Դուք չեք կարող նոր էլեմենտներ ավելացնել լենդինգ էջում: Կարող եք պարզապես հարմարեցնել Ձեր նմուշի վրա գոյություն ունեցող էլեմենտները, բայց ոչ հեռացնել կամ ավելացնել նորերը: Դուք պետք է ափգրեյդ անեք ձեր վեբկայքի պլանը՝ ավելիից օգտվելու համար:
Վեբկայքի պլանների դեպքում էլեմենտներն ակտիվանում են, և Դուք կարող եք օգտվել ցանկացածից:
Էլեմենտները խմբավորված են կատեգորիաներում, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել դրանք, բայց կարող եք նաև օգտվել որոնման գործառույթից:
Եթե արդեն ցանկից գտել եք այն, որը ցանկանում եք, ապա կարող եք այն քաշել և գցել Ձեր էջի անհրաժեշտ տարածքում:
Ցանկացած էլեմենտ կարող է հարմարեցվել Ձեր պահանջներին, պարզապես պետք է փոփոխեք նրա կարգավորումները:
Եկեք ներկայացնենք Ձեզ մի հիանալի գործառույթ, որը կոչվում է տեսանելիության կարգավորում:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Իմացեք ավելին մեր էլեմենտների մասին և կատարելագործեք Ձեր կայքը:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.