Ցանկանում եք, որ Ձեր կայքի այցելուները հեշտությամբ գտնեն Ձեր բիզնե՞սը: Մենք ավելացրել ենք քարտեզ էլեմենտը՝ հենց այդ նպատակով: Այն, ինչ պետք է անեք «քարտեզ» նշանը էլեմենտներ բաժնից անհրաժեշտ հատվածքում քաշելն ու գցելն է:
Կարգավորումներ
Խմբագրելու նշան - կարող եք խմբագրել վիթջետը՝ պարզապես սեղմելով համապատասխան նշանը։
Գույն - կարող եք փոխել քարտեզի ոճը՝ համաձայն Ձեր կայքի գույների կամ բեռնել Ձեր ունեցած նկարը։
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտը, ապա կարող եք ջնջել այն։
Հիանալի է, չէ՞: Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք Ձեզ շատ մոտ ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.