Ցանկանու՞մ եք շփվել Ձեր կայքի այցելուների հետ և թույլ տալ նրանց ուղարկել հաղորդագրություններ Ձեր Ucraft վեբկայքի՞ն: Ձեզ միանշանակ պետք է ֆորմ էլեմենտը: Պարզապես էլեմենտներ բաժնից քաշեք-գցեք այն ցանկալի տարածքում:
Այժմ կարող եք հեշտությամբ փոփոխել տառատեսակը, եզրերը և այլն:
Եկեք գնանք ընդհանուր կարգավորումներ և ծանոթանանք բոլոր հնարավորություններին:
Ինչպես տեսնում եք՝ կարող եք ավելացնել դաշտեր, փոխել ֆորմի դիզայնը և այլն:
Կարող եք նաև խմբագրել «Կցել ֆայլ» դաշտի անունը։
Կուզե՞ք փոփոխել կոճակի ոճն ու տեքստը և իմանալ այլ հնարավորությունների մասին։
Կարող եք հեշտությամբ փոխել նաև ֆորմի լայնությունն ու ոճը և համապատասխանեցնել նրանք Ձեր կայքի կառուցվածքին: Լայնությունը փոխելու համար շարժեք սև նշիչները:
Կանաչ նշիչները նախատեսված են էլեմենտի բարձրությունը փոխելու համար:
Խմբագրել ոճը սեղմելով կարող եք ընտրել ֆորմի ցանկալի ոճը:
Եթե ավելի շատ դաշտեր եք ուզում ավելացնել, ապա սեղմեք +:
Եկեք, օրինակ, ավելացնենք ամսաթիվ դաշտ:
Եթե պահանջվում է, ավելացրեք պիտակը և սեղմեք ավելացնել:
Նշանակված էլ. փոստը Ձեր գրանցման էլ. փոստն է, սակայն այն նույնպես կարող եք փոխել:
Չմոռանաք վերջում սեղմել պահպանել:
Դուք ունեք նաև հնարավորություն միանալ Ձեր Mailchimp, Google Sheets կամ Intercom հաշիվներին: Պարզապես ընտրեք որը ցանկանում եք, սեղմեք միանալ և մուտք գործեք Ձեր հաշիվ:
Google Sheet-ի համար ընտրեք ցանկալի Spreadsheet-ը և ավելացրեք Ձեր Worksheet-ի անունը:
Mailchimp-ին միանալու համար պետք է ներքևի մենյուից ընտրեք List ID-ն:
Հիշեք, որ Google Sheet-ին միանալուց հետո չեք կարող խմբագրել Spreadsheet-ը, բայց կարող եք անջատել և միացնել նորը:
Այժմ եկեք էլեմենտը միացնենք Intercom-ին: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է Intercom Key: Այն ստեղծելու համար գնացեք Intercom Developer Hub-ի դեշբորդ և ընտրեք էջի վերևի Dashboard-ն, ապա 'Get an Access Token'-ը:
Ձեր Token-ը ստանալու ժամանակ Ձեզ կխնդրեն ընտրություն կատարել Standard Scopes-ի և Extended Scopes-ի միջև: Օգտագործեք Standard-ը, քանի որ այն անմիջապես հավանության կարժանանա:
Ստեղծելուց հետո նույն բաժինը կտեսնեք Ձեր դեշբորդում: Պարզապես պատճենեք և տեղադրեք այն Ձեր էլեմենտի >խմբագրել բաժանորդագրությունն> ուղարկել տվյալները> Intercom Key բաժնում:
Անցնե՞նք առաջ։
Եթե ցանկանում եք պատասխան նամակ հղել Ձեր կայքի այցելուներին, ապա ակտիվացրեք շնորհակալական նամակն, ինչպես նաև փոխեք ֆոնի նկարը կամ ուղղորդեք նրանց ցանկալի էջ: Չմոռանաք վերջում սեղմել պահպանել:
Ցանկանում եք կանխել սպամ նամակնե՞րը: Այդ դեպքում Ձեզ կօգնի invisible reCAPTCHA-ն:
Այն թվերով և տառերով նկար է, որն օգտատերը պետք է մուտքագրի՝ ֆորմը հաստատելու համար: Սական Google-ը դարձրել է այն անտեսանելի: Այժմ մարդիկ պետք է պարզապես նշեն “I’m not a robot”:
Նախ և առաջ, հովեր արեք reCAPTCHA intro էջի վրա և սեղմեք “Get reCAPTCHA” կոճակը: Մուտքագրեք պիտակը՝ Ձեր վեբկայքը ճանաչելու համար և ընտրեք Invisible reCAPTCHA:
Գրեք Ձեր կայքի դոմեյնն ու ենթադոմեյնը: Սեղմեք Accept and Register:
Google-ը կգեներացնի Site Key և Secret Key, որոնք Դուք հետո կօգտագործեք: Սքրոլ արեք Advanced Settings և նշեք Security Preference-ը: Չմոռանաք սեղմել պահպանել:
Այժմ բացեք Ձեր կայքը և գնացեք խմբագրել ֆորմը, ապա invisible reCAPTCH, ակտիվացրեք այն, մուտքագրեք կոդերն ու պահպանեք:
Այժմ կարող եք մոռանալ նյարդայնացնող սպամ հաղորդագրությունների մասին:
Կարող եք նաև ֆորմ էլեմենտին ինտեգրել Facebook Pixel:
- Ստեղծեք Ձեր Facebook Pixel-ը,
- Ավելացրեք Facebook Pixel բազային կոդը Ձեր բոլոր էջերում՝ գնալով դեշբորդ>կայքի կարգավորումներ>կոդի ներդնում></head> Վերջնական թեգից առաջ,
- Ավելացրեք Ձեր իվենթ կոդը 'Thank you' էջին՝ օգտագործելով HTML կոդ,
- Այժմ ֆորմ էլեմենտ ավելացրեք մեկ այլ էջին և նրա կարգավորումներից այնպես արեք, որ էջն ուղղորդի 'Thank you' էջ։
Այժմ ամեն ինչ պատրաստ է:
Հաջորդը ֆորմի ուղղությունն է: Տեղափոխեք այն վերև, ներքև կամ կենտրոն՝ ընտրելով համապատասխան նշանը:
Հաջորդ պատկերը Ֆորմի ուղղությունն է։ Կոճակի, պիտակի և դաշտի ուղղությունը փոխելու համար սեղմեք Ուղղություններ։
Դրոփդաուն մենյուից ընտրեք ուղղությունը (ձախ/կենտրոն/աջ)։
* Խնդրում ենք հաշվի առնել, որ անվտանգության նկատառումներով Ֆորմ էլեմենտը տեսանելի կլինի Ձեր դոմեյնը կցելուց հետո։
Ջնջելու համար պարզապես սեղմեք աղբարկղի նշանը:
Չմոռանաք հարցեր ունենալու դեպքում անպայման դիմել մեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.