Եթե շատ բծախնդիր եք և ուզում եք, որ յուրաքանչյուր էլեմենտ, այդ թվում՝ կոճակները, համապատասխանեն Ձեր վեբկայքի ընդհանուր տեսքին, ապա այս հոդվածը Ձեզ հաստատ պետք կգա:
Եկեք գործի անցնենք:
Կոճակի ոճը փոխելու համար սեղմեք էլեմենտի վրա և ընտրեք խմբագրել ոճը:
Կնկատեք նոր պատուհան, որտեղ հասանելի են կոճակի մի շարք կարգավորումներ:
Այստեղից կարող եք փոխել կոճակի տեքստի տառատեսակը, չափը, հաստությունը, տառերի միջև հեռավորությունը և այլն:
Ուշադրություն դարձրեք նաև կողպեքին, եթե այն փակված է, ապա բոլոր անկյունները պետք է փոխվեն նույն եղանակով:
Եթե կողպեքը բաց է, ապա կարող եք փոխել կոճակի յուրաքանչյուր անկյունն ու կողմն առանձին-առանձին:
Ի՞նչ կասեք կոճակներն արտահայտիչ դարձնելու մասին:
Կարող եք փոխել կոճակի գույնը՝ սեղմելով գույներ և ընտրելով ցանկալի երանգը:
Առաջարկում ենք փոխել նաև ֆոնի, տեքստի, եզրերի, հովերի գույները: Սեղմեք անհրաժեշտ դաշտում և ընտրեք համապատասխան երանգը:
Չմոռանաք վերջում սեղմել պահպանել:
Եթե արդեն վերջացրել եք, ապա կարող եք անցնել կոճակների պրակտիկ օգտագործմանը:
Կարող եք նաև հղում տեղադրել կոճակում խմբագրել հղում բաժնից՝ այցելուներին ուղղորդելով համապատասխան էջ: Հղումը կարող է լինել արտաքին, ներքին և անկոր:
Կարող եք այնպես անել, որ դրված էջը հայտնվի նոր թաբում:
Կարող եք փոփոխել նաև կոճակի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ երկուսն էլ: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու կոճակի տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Կարող եք նաև ծանոթանալ UI կոմպլեկտ բաժնի հետ՝ ավելին իմանալու համար։
Հիանալի է, չէ՞: Մինչ սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.