Ուզու՞մ եք ողջ աշխարհին ցույց տալ Ձեր նկարների հավաքածուն: Դուք դա կարող եք անել վայրկյանների ընթացքում՝ օգտագործելով տեսադարան էլեմենտը:
Ձեր տեսադարանը ստեղծելու համար էլեմենտներ բաժնից ընտրեք Տեսադարան էլեմենտը և քաշեք-գցեք այն անհրաժեշտ վայրում:
Եթե արդեն ավելացրել եք էլեմենտը, ապա կարող եք սկսել վերբեռնել Ձեր սիրելի նկարները: Սեղմեք տեսադարան էլեմենտի վրա և ընտրեք խմբագրել տեսադարանի նկարները:
Դուք այժմ կարող եք ընտրել նախկինում վերբեռնած նկարները, ավելացնել նորերը Ձեր մեդիայից կամ համակարգչից կամ էլ ուսումնասիրել անվճար նկարներն՝ ավելի վառ տարբերակների համար:
Դուք կարող եք նկարներին ավելացնել Alt, վերնագրեր, նկարագրություններ, տեղադրել լինքեր և այլն: Դա անելու համար պարզապես ընտրեք նկարը և աջ մասում կտեսնեք հասանելի ընտրությունը:
Ի՞նչ կասեք տեսադարանի պարամետրերը փոխելու մասին: Պարզապես սեղմեք տեսադարանի վրա և ընտրեք տեսադարանի կարգավորումները:
Այստեղ ունեք հետևյալ կարգավորումները, որոնք կօգնեն տեսադարանի նկարները հարմարեցնել Ձեր պահանջներին:
• Կառուցվածք
• Վերնագրեր և նկարագրություններ
• Թեգեր
• Ընդլայնված կարգավորումներ
• Էֆֆեկտներ
Եկեք սկսենք կառուցվածքից:
Ընտրեք որը ցանկանում եք՝ Ստանդարտ կամ Շարվածք։
Ընտրեք նկարների քանակը մեկ տողում:
Նույն կերպ կարող եք փոխել նկարների ուղղահայաց և հորիզոնական հեռավորությունը՝ պարզապես շարժելով նշաձողը:
Կողմերի հարաբերակցությունը նշված է 1:1, սակայն Դուք դա նույնպես կարող եք փոփոխել:
Մյուս բաժնից կարող եք ավելացնել կամ հեռացնել թեգեր, ցուցադրել վերնագրերը, նկարագրությունները և շատ ավելին:
Գնացեք ընդլայնված կարգավորումներ՝ ակտիվացնելու սլայդեր մոբայլում, սլայդերի սլաքներ մոբայլում, ինչպես նաև բեռնել ավելին հնարավորությունը:
Տեղաշարժեք կանաչ եզրագծերը՝ փոփոխելու տեսադարան էլեմենտի բարձրությունը կամ սև եզրագծերը՝ փոփոխելու տեսադարանի լուսանցքը:
Ինչու՞ Ձեր տեսադարանին չավելացնել գեղեցիկ էֆֆեկտներ՝ հովեր կամ բեռնում:
Ընտրեք ցանկացածը և գունավորեք վերնագիրը, նկարագրությունը և այլն՝ օգտագործելով գույներ գործիքը:
Կարող եք գնալ բեռնման էֆֆեկտներ բաժին՝ Ձեր ցանկացած էֆֆեկտն ընտրելու համար: Սեղմեք էֆֆեկտի անվան վրա՝ այն տեսնելու համար:
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, պլանշետով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտը, ապա կարող եք ջնջել այն։
Հիանալի է, չէ՞: Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Ավելին իմանալու համար կարդացեք այս հոդվածը՝ Ինչպե՞ս նկարներ և վիդեոներ ավելացնել կայքում։
Մի վատնեք Ձեր ժամանակը և օգտագործեք այս էլեմենտը՝ Ձեր կայքն ավելի գունեղ և տպավորիչ դարձնելու համար:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.