Ձեր վեբկայքին նկարներ ավելացնելն այն ավելի գունեղ ու գրավիչ դարձնելու հիանալի եղանակ է: Հենց դրա համար էլ Ձեզ անհրաժեշտ է նկար էլեմենտը:
Նկար, լուսանկար կամ ցանկացած տեսակի գրաֆիկական ֆայլ ավելացնելու համար պարզապես պետք է նկար էլեմենտը քաշել և գցել անհրաժեշտ դաշտում: Կարող եք հովեր անել այդ դաշտում՝ տեսնելու, թե որտեղ այն ամենաշատը կհամապատասխանի, իսկ մոխրագույն եզրագիծը ցույց կտա՝ արդյոք այն գրի՞դ, թե՞ ամբողջական լայնությամբ է:
Այժմ պարզապես քլիք արեք նկարի վրա ցանկացած տեղ և կտեսնեք խմբագրման հնարավորությունները:
Նախ և առաջ, վերբեռնիր նկարը՝ սեղմելով վերբեռնել նկար կոճակը և քո համակարգչից ընտրելով ցանկալի նկարը: Եթե արդեն գտել եք այն, ապա սեղմեք բացել և ամեն ինչ պատրաստ է:
Եթե արդեն վերբեռնել եք որոշ նկարներ և ուզում եք օգտագործել դրանք, սեղմեք ընտրել նկար մեդիայից և ընտրեք որը ցանկանում եք:
Մենք նաև առաջարկում ենք օգտվել Unsplash-ի անվճար նկարներից, որտեղ բավականին գունեղ տարբերակներ կան:
Նկարի չափը փոխելու համար սեղմեք նրա վրա և տեղաշարժեք նշիչները: Նաև կնկատեք 2 տեսակի նշիչ: Սևերով կարող եք փոխել լուսանցքը, իսկ կանաչով՝ նկարի բարձրությունը:
Եթե ուզում եք նկարի վրա հղում ավելացնել, ապա սեղմեք խմբագրել հղումը կոճակը:
Այստեղից կարող եք ընտրել ցանկալի հղման տեսակը՝ ներքին, արտաքին և անկոր:
Պետք է օգտագործեք ներքին հղում, եթե ցանկանում եք միանալ Ձեր վեբկայքում արդեն գոյություն ունեցող էջի, որպեսզի Ձեր էջի այցելուները կարողանան նկարը սեղմելով գնալ հենց այդ էջ:
Պարզապես Ձեր վեբկայքից ընտրեք որևէ էջ՝ սեղմելով ընտրել ներքին էջ:
Արտաքին հղումներն օգտագործվում են այն ժամանակ, եթե ցանկանում եք նշել մեկ այլ վեբկայք, իսկ անկորն օգտագործվում է Ձեր էջի որևէ տարածք լուսաբանելու համար:
Այժմ եկեք տեսնենք, թե ինչեր կան նկարի կարգավորումներում:
Կարող եք նկար դնել նորմալ կամ ֆոն ռեժիմներում, ավելացնել նկարի վերնագիր և Alt: Վերնագիրը հայտնվում է այն ժամանակ, երբ հանրային ռեժիմում հովեր եք անում Ձեր նկարի վրա, իսկ Alt-ը վերաբերում է էջի SEO-ին:
Եթե չեք հավանում էջում նկարի դիրքն, ապա մի անհանգստացեք: Կարող եք փոխել այն՝ սեղմելով ներքևի gif-ում պատկերված ուղղություն կոճակը:
Դուք կունենաք 3 ընտրության հնարվորություն՝ վերև, կենտրոն և ներքև:
Կարող եք փոփոխել նաև նկարի տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ/մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու նկարի տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Նաև ունեք նկարը ֆոն տեղափոխելու հնարավորություն: Դա անելու համար սեղմեք ցանկալի բլոկի 3 կետերի վրա, գնացեք բլոկի ֆոն և Ձեր համակարգչից առանց որևէ դժվարության վերբեռնեք ֆոնային նկարը: Տեղաշարժեք նշիչները՝ ընտրելու նկարի տարածքը: Եթե ամեն ինչ պատրաստ է, սեղմեք պահպանել:
Գիտեի՞ք, որ կարող եք նաև վիդեո էլեմենտը դնել որպես բլոկի ֆոն:
Նույն կերպ կարող եք ընտրել նկարներ Ձեր մեդիայից կամ Unsplash-ի անվճար տեսադարանից:
Այժմ փոխեք թափանցիկությունն ըստ Ձեր ցանկության, ակտիվացրեք կամ անջատեք ֆոն ռեժիմը:
Ֆոնի նկարը հեռացնելու համար պարզապես հովեր արեք ընտրած նկարի վրա նույն պատուհանում և կնկատեք 'X' նշանը: Ահա և վերջ:
Հիանալի է, չէ՞: Մինչ սա կարդում եք, մեր խանդավառ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Մի վատնեք Ձեր ժամանակը և օգտագործեք այս էլեմենտը՝ Ձեր կայքն ավելի գունեղ և տպավորիչ դարձնելու համար:
Իմացեք, որ մենք Ձեզ շատ մոտ ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի չաթ բոքսը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.