Երբ Ucraft-ում լրացնեք առաջին քայլերի պատուհանը, համակարգը կուղղորդի դեպի Ձերկայքի խմբագրման ռեժիմի հղում:
Ինչպես նշվել է նախորդ հոդվածում, հասցեն լինելու է Ձեր ընտրած ենթադոմեյնը՝ /edit ավարտով և կունենա այսպիսի տեսք՝
mysite.ucraft.net/edit
Այս ուղեցույցում կգտնեք այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ յուրաքանչյուր Ucraft կայքէջի հիմունքների մասին: Մինչ սկսելը, առաջարկում ենք դիտել այս քայլ-առ-քայլ վիդեոն՝ խմբագրման ռեժիմի մանրամասների մասին:
Ծանոթացեք խմբագրման գործիքներին
Երբ Ձեր խմբագրման ռեժիմը ամբողջությամբ բեռնված լինի, ձախ կողմում կտեսնեք Ucraft վահանակը, որը բաղկացած է հետևյալ կետերից.
- Նախադիտում. այս կոճակը թույլ կտա տեսնել կայքը այնպես, ինչպես այն տեսանելի է այցելուների համար: Մանրամասներ կարող եք գտնել այստեղ:
- Դեշբորդում կարող եք գտնել հետագա աշխատանքների համար օգտակար տարբեր հավելվածներ, որ կօգնեն ընդլայնել Ձեր կայքը, ավելացնել նոր էջեր, միացնել վերլուծուկան հավելվածներ, միացնել դոմեյն և շատ ավելին: Մանրամասն առանձնահատկություններին ծանոթանալու համար կարող եք անցնել ուղեցույցների Դեշբորդի հավելվածներ բաժին:
- Բլոկներ բաժնում կարող եք գտնել նախապես մշակված էլեմենտների հավաքածու, որոնք ստեղծվել են մեր դիզայներների կողմից՝ հատուկ Ձեզ համար: Դրանք վերաօգտագործելով հեշտությամբ կստեղծեք գեղեցիկ էջեր: Կարդացեք ավելին այստեղ:
- Էլեմենտներ. այստեղ կարող եք գտնել բոլոր առաջարկվող էլեմենտները՝ սկսած կոճակից մինչև նկար, սլայդեր, տեսադարան և այսպես շարունակ՝ նախատեսված բազմաֆունկցիոնալ կայքերի ստեղծման համար: Հասանելի էլեմենտների ամբողջ ցուցակը դիտելու համար խնդրում ենք այցելել մեր ուղեցույցների Էլեմենտներ բաժին:
- Գույներ. զվարճալի և հեշտ օգտագործվող գունավորման գործիք, որը հնարավորություն է տալիս ստեղծել գունապնակ` ընտրելով միատարր գույն (flat color) կամ ստեղծել ցանկալի գրադիենտ գույներ համապատասխան սանդղակից: Քաշեք ու գցեք այն կոճակի, տեքստի, բլոկի, սյունակի և նույնիսկ էջի ֆոնի վրա: Հնարավորութոյւնների մանրամասներ կարող եք գտնել այստեղ:
- Էֆեկտներ(fx). վեբկայքի էֆեկտների ցանկ՝ ֆեյդ, պտույտ, պարալաքս և այլն: Քաշեք և գցեք դրանք տարբեր էլեմենտների, բլոկների կամ ֆոնային պատկերների վրա ու Ձեր կայքի այցելուների համար ստեղծեք նոր և հետաքրքիր լուծումներով վիզուալիզացիա: Մանրամասներ կարող եք գտնել այստեղ:
- Ձեր պրոգրեսը. օգտակար է սկսնակների համար, ում ցանկում կան այն քայլերը, որոնք անհրաժեշտ են կատարել Ucraft-ի օգտագործման դեպքում: Դրանից հետո կարող եք նաև ավելի բարդ քայլերի անցնել, որոնք նախատեսված են վեբմաստերների կամ դիզայներների համար:
- Հետադարձ քայլ. Երբևէ սխալվե՞լ եք կայքի վրա աշխատելիս և ցանկացել, որ փոխել, վերադարձնել նախկին տեսքը: Պատահում է։ Մի անհանգստացեք, Ձեր վերջին գործողությունը չեղարկելու համար կա հետադարձ քայլի տարբերակը: Այն աշխատում է նաև ստեղնաշարի Ctrl Z (Windows-ի դեպքում) կամ Command Z (MAC-ի դեպքում) հրամանի միջոցով:
- Օգնություն. Աջակցության կարիք կա՞: Կարդացեք մեր ուղեցույցը։ Դիմեք մեզ ցանկացած հարցով ու մեր Աջակցման թիմն անմիջապես կարձագանքի։
- Վերջին սինխրոնիզացիա. սինխրոնիզացիայի կոճակը կարևոր կետ է, որը նշում է վերջին սինխրոնիզացիայի ժամանակը: Խնդրում ենք հաշվի առնել, որ Ձեր էջում կատարված բոլոր փոփոխություններն ավտոմատ կերպով պահպանվում են, որպեսզի Ձեր կայքն ուղիղ հեռարձակվի առանց հրապարակման:
Այսպիսով, սրանք այն հիմունքներն են, որոնք մենք կցանկանայինք ներկայացնել, բայց կան տասնյակ այլ օգտակար հոդվածներ, որոնք կօգնեն Ձեզ հեշտությամբ ստեղծել կայք Ucraft-ով։
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Article is closed for comments.