Երբևէ մտածել ե՞ք Ձեր անձնական բրենդը կամ բիզնեսն առցանց տիրույթում ներկայացնելու մասին: Ucraft-ը վեբկայքների և անվճար լենդինգ էջերի պատրաստման գործիք է, որը կօգնի մի ակնթարթում իրականցնել դա։
Այն նաև տրամադրում է բազմաֆունկցիոնալ օնլայն խանութներ ստեղծելու պլատֆորմ:
Եվ սա դեռ ամենը չէ, ինչ Ucraft-ն առաջարկում է:
Բաց չթողնեք մեր զարմանալի Լոգոմեյքեր հավելվածը՝ ցանկալի ֆորմատով իդեալական լոգո ստեղծելու համար:
Անկախ նրանից, թե զվարճալի պատկերներ եք ստեղծում կամ կատարյալ նկարազարդումներ անում, ինչու ոչ նորաձևության դիզայներ եք կամ բլոգեր և ցանկանում եք աշխարհի հետ կիսվել Ձեր փորձով և հայացքներով, Ucraft-ը կարող է լինել հարմար գործիք Ձեր գաղափարները տեսանելի դարձնելու համար: Ցանկացած դեպքում կարող եք Ucraft-ի օգնությամբ Ձեր բիզնեսը լավագույնս ներկայացնել բոլորին։
Առաջարկվող վեբկայքերի նմուշները կոգեշնչեն Ձեզ ինքնուրույն ստեղծել Ձեր յուրահատուկ կայքը: Պարզապես հարկավոր է վեբկայքի նմուշների դեմոները դիտելով ընտրել այն մեկը, որը լավագույնս համապատասխանում է Ձեր պահանջներին:
Այժմ մուտքագրեք Ձեր կայքի անունն ու գրանցվեք, որպեսզի ստեղծեք պրոֆիլ Ucraft-ում:
Նաև կարող եք գրանցվել՝ օգտագործելով Ձեր Facebook կամ G+ պրոֆիլները:
Այս հեշտ քայլերն ավարտելուց հետո կարող եք սկսել նախագծել Ձեր կայքը և կյանքի կոչել Ձեր նախագիծը:
Կայքի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր գործիքները կարելի է գտնել ձախ կողմում տեղակայված Գործիքներում:
Ձեր ստեղծագործության արդյունքները կհայտնվեն սպիտակ դաշտի վրա, որը բաժանված է երեք հիմնական մասի`հեդեր, հիմնական մաս և ֆութեր:
Իսկ հիմա օգտագործեք Ձեր երևակայությունը և վայելեք գործընթացը Ucraft-ի հետ:
*Խնդրում ենք հաշվի առնել, որ Ucraft-ին չի համապատասխանում Internet Explorer բրաուզերը, այնպես որ մենք չենք երաշխավորում կայքերի 100% անթերի գործարկում այդ բրաուզերներով: Մենք խորհուրդ ենք տալիս անցում կատարել Safari, Chrome, Mozilla Firefox և այլ բրաուզերների՝ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար:
Առկա գործիքների կամ այլ տարրերի օգտագործման վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու համար ստուգեք մնացած հոդվածները մեր կայքի Օգնության բաժնում։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.