Բարի գալուստ Ucraft: Այն կօգնի իրականություն դարձնել ամենախենթ գաղափարները օնլայն հարթակների մասին։ Ձեզ պետք չեն գա դիզայների կամ կոդային հմտություններ։
Մինչ կսկսեք աշխատել Ucraft-ով, առաջարկում ենք դիտել հոլովակը կամ մի փոքր ավելի ներքև ծանոթանալ քայլ առ քայլ ուղեցույցին, որ կօգնի 10 րոպեում հմտանալ գործիքների օգտագորման մեջ։
Սկսե՛նք։
1. Սեղմեք «Ստեղծել կայք» գլխավոր էջում։
2. Ընտրեք Ձեր կայքի տեսակը․ Անվճար կայք կամ Օնլայն խանութ (eCommerce) կայք (Պրո վեբկայք, Պրո խանութ կամ Անսահմանափակ)։
Համոզվեք, որ ներքևում ծանոթացել եք բոլոր փաթեթների հնարավորություններին։
3. Դիզայներների կողմից առաջարկված նմուշներից ընտրեք այն, որը լավագույնս համապատասխանում է Ձեզ պահանջներին։
4. Մուտքագրեք ենթադոմեյն Ձեր կայքի համար (օր․՝ mysitename.ucraft.net): Հետագայում կարող եք կցել նաև անձնական դոմեյն Ձեր Ucraft-յան կայքին Դոմեյն հավելվածի միջոցով միանգամայն անվճար։
Ստեղծեք անհատական հաշիվ Ucraft-ում մեյլի կամ սոցիալական ցանցերում հաշիվների միջոցով (Facebook, G+)։
Նշված քայլերն ավարտելուց հետո միանգամից կտեղափոխվեք Ձեր կայքի Խմբագրման ռեժիմ։ Խմբագրման ռեժիմի հղումի օրինակ՝ mysitename.ucraft.net/edit։
Ձեր կայքն արդեն հասանելի կլինի հանրային ռեժիմում՝ mysitename.ucraft.net հղմամբ։ Կարող եք կիսվել հղմամբ Ձեր ընկերների հետ։
Կարող ենք արդեն սկսել ստեղծագործել։
Դաշտը սովորաբար բաժանված է երեք հիմնական մասի (բլոկի)․ գլխամաս՝ header, հիմնական մաս՝ body և ստորին մաս՝ footer. Յուրաքանչյուրի շուրջ կտեսնեք գունավոր եզրագիծ՝ համապատասխանաբար՝ դեղին, կանաչ, մանուշակագույն։
Ձախ կողմում կան անհրաժեշտ բոլոր գործիքները, որ պետք կգան կայքի պատրաստման ընթացքում։
Շարունակեք ընթերցել մեր ուղեցույցները՝ գործիքներին ծանոթանալու և ավելի հաջողված կայք ստանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.