Փնտրում եք եղանակներ Ձեր կայքն ավելի տպավորիչ և աշխույժ դարձնելու համա՞ր: Ցանկանում եք վեբկայքին ավելացնել որոշակի դինամիկա, ունենալ շատ ավելի գրավիչ էֆֆեկտներ, որ տարատեսակ էլեմենտներն էջում ավելի տպավորի՞չ լինեն, մնացածը մեծանան ու փոքրանա՞ն, իսկ որոշները փոխեն իրենց տե՞սքը:
Դուք կգտնեք ամբողջական FX էֆֆեկտների փաթեթը ձախ վահանակում։
Էֆֆեկտները բաժանված են բաժինների`Ֆեյդ, Պտույտ, Պարալաքս և այլ:
Հիմա անցնենք առավել հետաքրքիր մասին։ Ցանկալի էֆֆեկտն ավելացնելու համար հարկավոր է քաշել էֆֆեկտի տեսակը և գցել այն որոշակի էլեմենտի տարածքում: Օրինակ, եթե ցանկանում եք ունենալ էֆֆեկտ «Surf Club» տեքստի վրա, ուղղակի վերցրեք Ֆեյդ էֆֆեկտը և գցեք այն տեքստի տարածքում:
Մի քանի հնարք և խորհուրդ
Ֆեյդը հետաքրքիր էֆֆեկտ է, որը կարելի է օգտագործել Ձեր գլխավոր էջի էլեմենտների կամ բլոկի վրա, բայց այն կարող է արագ հոգնեցնել, եթե օգտագործեք հաճախ և կայքի ամեն էջում: Ձեր կայքի այցելուներն իրականում չպետք է նկատեն դա, քանի որ այն պարզապես պետք է լինի իրենց այցի հաճելի մասը:
Պտույտը ևս մեկն է առաջարկվող էֆֆեկտներից, որը մեծացնում է այցելուների հետաքրքրությունը կայքի բովանդակության կամ դիզայնի հանդեպ:
Յուրաքանչյուրս էլ տեսել ենք պարզ և ձանձրալի կայքեր: Ահա, թե որտեղ է Պարալաքս էֆֆեկտն օգնության հասնում: Պարզապես քաշեք և գցեք էֆֆեկտը ցանկալի բլոկի վրա, որպեսզի Ձեր կայքը տեսողականորեն ավելի գրավիչ դառնա:
Տեսեք, թե ինչպես է այն աշխատում:
Աֆիքսն օգնում է ֆիքսել նավիգացիոն բաժնի դիրքը և թույլ է տալիս ֆիքսված էլեմենտներին ավելացնել ուղղահայաց օֆսեթներ՝ կախված այն բանից, թե դեպի ուր է օգտվողը շարժվում: Այն կօգնի կայքի այցելուների ուշադրությունը սևեռել կարևոր հատվածի վրա, մինչ նրանք շարժվում են էջով դեպի ներքև։
Ավելացված էֆֆեկտը նշվում է էլեմենտի ակտիվ դաշտի վերին աջ անկյունում FX տառերով, փոքր գազարագույն ուղղանկյան մեջ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ պետք է կայք մուտք գործել Հանրային ռեժիմով, որպեսզի ավելացված էֆֆեկտները տեսանելի լինեն, քանի որ նրանք չեն երևում Խմբագրման ռեժիմում։
Էֆֆեկտը հեռացնելու համար պարզապես սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Եթե ավելացված են շատ տարբեր էֆֆեկտներ, կարող եք հեշտությամբ ստուգել դրանց տեսակը: Պարզպես հովեր արեք էլեմենտի վրա և էֆֆեկտի անունը կհայտնվի։
Ավելացրեք էֆֆեկտներն, անցեք առաջ և ուսումնասիրեք մնացած էլեմենտներն այնտեղ` Էլեմենտներ բաժնում՝ Ձեր կայքն առավել արդյունավետ, ֆունկցիոնալ, ինչպես նաև գրավիչ դարձնելու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.