Ucraft-ը տալիս է հնարավորություն բարելավելու Ձեր վեբկայքը՝ թիմ հավելվածի օգնությամբ իրականցվող հիանալի համագործակցությունների միջոցով:
Այստեղ Դուք ունեք Ձեր թիմը ստեղծելու և միասին Ձեր վեբկայքի դիզայնն ու բովանդակությունը բարելավելու վրա աշխատելու հնարավորություն: Կարող եք Ձեր թիմի անդամներին որոշակի դերեր տալ և հասնել Ձեր երազած արդյունքներին:
Կա 3 հիմնական դեր, որ Ձեր թիմակիցները կարող են ստանձնել:
Խմբագիր
Դիզայներ
Մարկետինգի մասնագետ
Ադմինիստրատոր
Սեփականատեր
Այս դերերից յուրաքանչյուրը տարբեր հասանելիություն ունի Ձեր կայքի խմբագրման ռեժիմում, ինչպես նաև Ձեր դեշբորդի հավելվածներում:
Ինչպես անունները հուշում են, խմբագիրը պատասխանատու է տեքստի բովանդակության համար, ղեկավարում է էջերը, նրանց տեքստերն ու SEO-ն, կարող է ավելացնել նոր լեզուներ և հոդվածներ, մինչդեռ դիզայները պատասխանատու է էջերի համար, կարող է կարգավորել նրանց դիզայնը՝ ներառյալ կառուցվածքը, գրատպությունը, ինչպես նաև UI Kit-ը:
Մարկետինգի մասնագետն ունի նույն հնարավորություններն, ինչ խմբագիրը և դիզայները՝ կախված կայքի բաժանորդագրման պլանից:
Ադմինիստրատորը լիարժեք հսկողություն ունի վեբկայքի վրա, բացի վեբկայքը կամ դրան կպած դոմեյնը ջնջելը:
Սեփականատերն ունի նույն հնարավորություններն, ինչ գլխավոր սեփականատերն՝ ըստ կայքի բաժանորդագրման պլանի:
Խանութի մասնագետը լիովին օգտվում է eCommerce հավելվածից և դրա հնարավորություններից: Նա կարող է ավելացնել նոր ապրանքներ, կառավարել մարկետինգը, ստեղծել վճարման և առաքման նոր եղանակներ, փոխել խանութի կարգավորումները և այլն:
Եկեք գնանք թիմ հավելված Ձեր դեշբորդից և տեսնենք, թե ինչպես է այն աշխատում:
Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, հրավիրել նոր անդամի սեղմելն է, նաև Ձեր ընկերոջ էլ. փոստի հասցեն գրելը, նրա դերը որոշելն ու հրավիրել կոճակը սեղմելն է:
Դուք կարող եք ավելացնել ավելի շատ անդամների, ինչպես նաև փոփոխել նրանց դերերը՝ օգտագործելով աջ հատվածի կարգավորումները:
Էլ. փոստերը հաստատելուց հետո Ձեր թիմակիցները կստանան հրավեր-նամակ՝ իր ողջ անհրաժեշտ հրահանգներով հանդերձ:
Եթե կարծում եք, որ Ձեր թիմակիցն ավարտել է իր աշխատանքը կայքում, ապա կարող եք հեռացնել նրան՝ սեղմելով «փակել» (‘x’) նշանը:
Դե էլ ինչի՞ն եք սպասում: Շարժվեք առաջ, գտեք Ձեզ նման կրեատիվ մարդկանց և ստեղծագործեք:
Նաև իմացեք, որ մենք Ձեզ շատ մոտ ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.