Դուք կարող եք հիանալի դիզայնով վեբկայք պատրաստել, սակայն ի՞նչ օգուտ, եթե այն տեսանելի չէ հանրությանը:
Ցանկանու՞մ եք ունենալ այցելուների հոսք: Դրա համար պետք է բարելավեք Ձեր կայքի SEO-ն: Դրանով կարող եք օպտիմալացնել կայքը որոնողական համակարգերի համար և ունենալ որոնման ավել լավ արդյունքներ:
Ուսումնասիրությունների համաձայն՝ մարդկանց մեծամասնությունը (ավելի քան 70%) սեղմում են առաջին 5 կայքերի վրա։
SEO-ն թույլ է տալիս
- Իմանալ՝ արդյո՞ք Ձեր կայքը կհայտնվի որոնողական համակարգերի թոփ դիրքում (SERPs), երբ մարդիկ որոնեն հիմնաբառեր՝ կապված Ձեր ապրանքի կամ ծառայության հետ
- Օգտատերերին հաճույք ստանալ վեբկայքից, քանի որ SEO-ն նաև ապահովում է կայքի որակը
Բարեբախտաբար, Ucraft-ն ունի իր իսկ SEO հավելվածը, որից կարող եք օգտվել առանց որևէ դժվարության:
Այստեղ կգտնեք Ձեր էջերի կառուցվածքը և կկարողանաք ավելացնել վերնագրեր, նկարագրություններ, վերբեռնել սոցիալական մեդիա նկարներ և այլն:
Կարող եք ներքևի մենյուից փոփոխել նաև, թե ինչպես են ռոբոտներն այցելում կայք՝ ինդեքսավորման համար:
Ավարտելուց հետո կտեսնեք կանաչ լույսը, որը ցույց է տալիս, որ նկարն օպտիմալացվել է:
Եկեք հասկանանք, թե ինչպես է այն աշխատում:
Երբ գրում եք Ձեր կայքի վերնագրերն ու նկարագրություններն, ապա պետք է հաշվի առնեք, թե որքան մեծ դեր ունեն նրանք SEO-ի հարցում:
Կարևորեք այս երկու հարցը՝
- Արդյո՞ք այցելուները կմտնեն իմ կայք և կգտնեն այն, ինչ փնտրում են
- Արդյո՞ք Google-ը կհասկանա՝ ինչի մասին է իմ կայքը
Եկեք սկսենք վերնագրից: Հետևելով Google-ի ստանդարտներին՝ ճիշտ կլինի ունենալ մոտ 60 տառ: Սա համարվում է օպտիմալ չափ, և ավելի մեծ տառաքանակը չի ցուցադրվի որոնման արդյունքներում: Այն պետք է բացատրի՝ ինչի մասին է տվյալ էջը: Իդեալական տարբերակն է ունենալ հիմնական, ապա երկրորդական բանալի բառեր և հետո Ձեր բրենդի անունը:
Վերնագիրը պետք է լինի գրավիչ, հետաքրքիր և միևնույն ժամանակ չշփոթեցնող:
Ինչ վերաբերում է նկարագրությանն, ապա այստեղ նույնպես կան սահմանափակումներ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ոչ ավել, քան 230 տառ:
Նկարագրությունը գրելիս պետք չէ այն լցնել բանալի բառերով, քանի որ այն կարող է ներկայացվել որպես սպամ: Դրա փոխարեն ունեցեք call-to-action մոտիվացնող գաղափարներ:
Հնարավոր է նաև ցանկանաք օգտագործել վերահղումներ գործառույթը:
Եթե ջնջել եք որևէ էջ կամ բլոգի հրապարակում կամ պարզապես ցանկանում եք փոխել հղման կառուցվածքն, ապա գնացեք վերահղումներ բաժին և սեղմեք ավելացնել՝ նորն ավելացնելու համար:
Կարող եք ավելացնել նաև XML Sitemap, առանց որի որոնողական համակարգերը չեն կարող ինդեքսավորել տեղեկատվությունը։
Դրանից հետո կբացվի պատուհան, որտեղ կարող եք տեսնել, թե որտեղ պետք է մուտքագրեք հին ու նոր հղումները:
Կտեսնեք դաշտ, որտեղից պետք է ընտրեք վերահղման տեսակը:
- 301 վերահղումն ամենատարածված տեսակն է: Կարող եք օգտագործել այն, եթե ցանկանում եք մշտապես վերահղել ջնջված կամ տեղափոխված էջը: Այս տեսակը որոնման համակարգի ռոբոտին կհայտնի, որ այդ էջը չպետք է այլևս ինդեքսավորվի:
- 302 վերահղումն օգտագործվում է ժամանակավոր վերահղումների համար: Օգտագործեք այս տարբերակը, եթե ցանկանում եք, որ այցելուներն օգտվեն այլըտրանքային էջից, բայց հետագայում օգտագործելու ես այդ URL-ը:
Ավտոմատ ավելացված վերահղումներն ակտիվանում են, և կարող եք օգտագործել սվիչերը՝ նրանք հրապարակելու կամ չհրապարակելու համար:
Վերջում չմոռանաք սեղմել պահպանել:
Եթե էլի հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.