Ucraft-ը բազմիցս նշել է, թե որքան կարևոր է վեբկայքի արդյունավետ տեքստային բովանդակությունը: Այն որոշում է այն մեսիջը, որը Դուք ցանկանում եք հղել Ձեր կայքի այցելուներին, իսկ ճիշտ ընտրված գրատպությունը որոշում է այդ բովանդակության վիզուալ կողմը:
Ահա այստեղ Ձեր ձեռքի տակ է Google Fonts-ի հետ ինտեգրացիան:
Ձեր դեշբորդի Տառատեսակ հավելվածը թույլ է տալիս ավելացնել մի շարք հիանալի տառատեսակներ, որոնք կարող են օգտագործվել Ձեր վեբկայում:
Եկեք տեսնենք, թե ինչպես է այն աշխատում:
Պարզապես բացեք հավելվածը և Իմ տառատեսակները բաժնում կտեսնեք բոլոր հասանելի տառատեսակները, որոնք կարող եք ավելացնել որևէ լեզվի համար:
Այժմ կարող ենք գնալ տառատեսակների գրադարան, որպեսզի կարողանանք օգտվել Google Fonts-ի տառատեսակներից:
Ինչպես տեսնում եք՝ կկարող եք կատեգորիաներից ֆիլտրել տառատեսակները, լեզուներ բաժնից ընտրել տվյալ լեզվի համար հասանելի տառատեսակը, ընտրել ոճերի տեսակները և այլն:
Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է տառատեսակները Ձեր վեբկայքին ավելացնելու համար, տառատեսակը որոնելն ու ավելացնել սեղմելն է:
Եթե արդեն ավելացրել եք նոր տառատեսակ, ապա այն ավտոմատ կհայտնվի Իմ տառատեսակները բաժնում:
Սքրոլ արեք ներքև՝ բոլոր տառատեսակները տեսնելու համար:
Ուզու՞մ եք ավելի մանրամասն լուծում։
Ucraft-ն առաջարկում է Ձեր տառատեսակն ավելացնելու հնարավորություն։ Ձեր տառատեսակը կարող է թարմ տեսք տալ Ձեր վեբկայքի։ Պարզապես գնացեք Իմ տառատեսակները բաժին ու սեղմեք '+'՝ վերբեռնելու համար։ Հիշեք, որ կարող եք բեռնել ttf, otf, woff ֆորմատներով։
Եթե կարծում եք, որ որևէ տառատեսակ չի համապատասխանում Ձեր վեբկայքի գրատպությանն, ապա պարզապես հովեր արեք և կտեսնեք «-» նշանը՝ այն հեռացնելու համար:
Եվ վերջում բավականին օգտակար հնարք Ucraft-ի կողմից:
Մենք մեծապես խորհուրդ ենք տալիս օգտվել առավելագույնը 3 տառատեսակից, քանի որ շատ տառատեսակ ավելացնելն ազդում է կայքի բեռնման արագության վրա: Բացի այդ, դա լավ է նաև UX-ի տեսանկյունից, քանի որ շատ տառատեսակների օգտագործումն այնքան էլ հաճելի չէ աչքի համար:
Այսքանը: Գործի անցեք և հարստացրեք Ձեր տառատեսակների գրադարանը, որպեսզի Ձեր վեբկայքն ավելի գրավիչ տեսք ունենա:
Դիմեք մեզ ցանկացած հարցի դեպքում և մնացեք կապի մեջ՝ հետագա զարգացումներից տեղյալ լինելու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.