Մեր օրերում ոչ ոք չի կարող վիճարկել սոցիալական մեդիա հարթակների, օրինակ, Twitter-ի և Instagram-ի մեծ ազդեցությունը: Այդ պատճառով, հավանաբար, կցանկանաք Ձեր հաշիվները միացնել Ձեր Ucraft վեբկայքին՝ «Հետևեք մեզ» կամ «Կիսվել» կոճակներով, որպեսզի Ձեր կայքի այցելուներին ուղղորդեք տարբեր սոցիալական մեդիա հարթակներ կամ Ձեր վեբկայքի կոնտենտով կիսվեք նաև այնտեղ:
Twitter-յան և Instagram-յան կոնտենտը Ձեր վեբկայքին ավելացնելու մեկ այլ եղանակն է որոշ փոստեր կամ ողջ թարմացումները ներդնելը՝ համապատասխան վիդջեթներ օգտագործելով:
Ամբողջովին ֆունկցիոնալ փոստերը Ձեր կայքում դնելն ավելի քան հեշտ է:
Այն, ինչ անհրաժեշտ է, Tweet-ն ընտրելը, ˅ նշանը սեղմելն ու Embed Tweet անելն է:
Եթե արդեն ունեք վիդջեթն, ապա ավելացրեք Twitter Feed էլեմենտը ձախ վահանակի էլեմենտներ բաժնից, տեղադրեք կոդը և սեղմեք ներդնել կոդը:
Ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել Twitter Help Desk-ից այստեղ:
Այսքանը։ Թվիթն արդեն Ձեր էջում է: Պարզապես սեղմեք Նախադիտում՝ տեսնելու, թե ինչպիսին է այն հանրային ռեժիմում:
Ucraft-ն առաջարկում է ներդնել այդպիսի բազմաթիվ թվիթեր՝ օգտագոործելով այդ նույն էլեմենտը:
Կարող եք twitter.com-ից ավելացնել հատուկ սիրելի փոստեր, լրահոս և այլն:
Եկեք դա նույնպես փորձենք:
Նախ և առաջ, գրանցվեք Twitter-ում և գնացեք settings՝ ընտրելու վիդջեթները: Սեղմեք Create New one և ընտրեք ցանկալի տարբերակը՝ նշելով ճիշտ կարգավորումները:
Թվիթերն առաջարկում է հարմարեցնել լրահոսի դիզայնը, թեման, հղման գունը՝ Ձեր կայքին համապատասխանեցնելու համար:
Այժմ սեղմեք Create widget, ապա պատճենեք և տեղադրեք կոդը Twitter Feed էլեմենտում, ինչպես որ նկարագրված էր վերևում: Այլ մանրամասների համար այցելեք այստեղ:
Այսքանը:
Ի՞նչ կասեք Ինստագրամից փոստեր տեղադրելու մասին:
Ինստագրամը հնարավորություն է տալիս ներդնել Ձեր իսկ կոնտենտն, ինչպես նաև նկարներ և վիդեոներ հանրային պրոֆիլներից:
Դա անելու համար պետք է վեբ տարբերակով բացեք ցանկալի փոստը և ստանաք ներդրվող կոդը (embed code): Պարզապես սեղմեք այդ փոստի վրա և ընդարձակեք այն: Սեղմեք more [...] կոճակը և ընտրեք "Embed":
Արդեն կարող եք տեղադրել այն Ձեր վեբկայքում որպես Custom HTML էլեմենտ:
Հեշտ է, չէ՞:
Եթե ունեք այլ հարցեր, ապա այցելեք Article on Instagram:
Ինչպես տեսնում եք՝ Ինստագրամը չի առաջարկում ներդրվող կոդ ամբողջ ֆիդի՝ ներառյալ վերջին թարմացումների համար, սակայն կարող եք օգտվել այլ վեբկայքերից՝ գեներացնելու ներդրվող կոդ՝ Ձեր կայքում այն որպես Custom HTML կոդ ներդնելու համար:
Այսքանը: Հուսով ենք այս հոդվածը կարողացավ օգնել Ձեզ: Եթե էլի հարցեր ունեք, ապա դիմեք մեզ ներքևի աջ անկյունի Չաթ կոճակի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.