Ծանոթացեք մեկ այլ օգտակար վերլուծական գործիքի՝ Hotjar-ի հետ՝ հեշտ միջոց հասկանալու, թե ինչ են ամենաշատը ցանկանում Ձեր վեբկայքի այցելուները, ինչով են հետաքրքրվում և ինչպես են հաղորդակցվում՝ տեսնելով նրանց կատարած քլիքները և իրականացրած գործողությունները:
Բացահայտեք Ձեր կայքի այցելուների առցանց քայլերը Heatmaps, Visitor Recordings, Conversion Funnels և այլնի միջոցով:
Hotjar-ի առաջարկների մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:
Եթե արդեն պատկերուցում կազմեցիք, թե որքան հեշտ է Horjar-ի միջոցով պարզել ավելին Ձեր կայքի այցելուների մասին, ապա կարող եք իմանալ, թե ինչպես այն տեղադրել Ձեր վեբկայքում:
Պատասխանն ավելի պարզ է, քան պատկերացնում եք:
Պարզապես գնացեք Hotjar և գրանցվեք:
Եթե արդեն գրանցվել եք՝ օգտագործելով Ձեր, Ձեր ընկերության և վեբկայքի անունը, գնացեք կայքի Դեշբորդի ձախ վահանակ և ստացեք եզակի Tracking Code կամ Site ID՝ պատրաստված Ձեզ համար:
Այս կոդերն օգտագործելու 2 տարբերակ կա՝ Hotjar-ը Ձեր Ucraft վեբկայքում տեղադրելու համար:
Եկեք պատճենենք վերը նշված Site ID-ն և Ձեր կայքի Դեշբորդ>Ինտեգրացիաներից ընտրենք Hotjar-ը:
Այժմ պարզապես տեղադրեք այն համապատասխան դաշտում և սեղմեք «Միանալ»:
Ի՞նչ կասեք Tracking Code-ի մասին:
Դա պարզապես Hotjar-ը Ձեր կայքին միացնելու մեկ այլ եղանակ է:
Եթե արդեն պատճենել եք Tracking code-ը, դեշբորդից գնացեք Կայքի կարգավորումներ հավելված և տեղադրեք այն կոդի ներդնման <body> թեգից հետո դաշտում:
Այսքանը: Այժմ Ձեր Hotjar հաշվից կարող եք գնալ Ձեր կայքի դեշբորդ և կատարել Ձեր Ucraft վեբկայքի այցելուների գործունեության անձնական վերլուծությունը:
Հիշեք, որ մենք Ձեզ շատ մոտ ենք: Գրեք մեզ ներքևի աջ անկյունի Չաթ կոճակի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Ծանոթացեք մեր Օգնության բաժնի հետ՝ Ucraft-ի բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.