Ողջույն:
Zendesk-ը վերջապես հասանելի է Ucraft-ով՝ Ձեր ու Ձեր հաճախորդների միջև հաղորդակցությունը դարձնելով առավել արդյունավետ և կոնֆիդենցիալ: Այն հաճախորդների մոտ վստահություն կառաջացնի՝ առաջարկելով գործիքներ՝ հաճախորդների սպասարկումն իրենց նախընտրած ձևով իրականացնելու համար:
Այն մի պարզ համակարգ է հետևելու, կարևորելու և լուծելու հաճախորդների մոտ առաջացած հարցերը 24/7 ռեժիմով և հաճախորդ-սպառողների հարաբերություններն առավել քան երբևէ վստահելի դարձնելու համար: Այն նաև օգտակար է գործընկերների և Ձեր թիմի հետ հաղորդակցվելու համար:
Առաջարկվող պրոդուկտներն են Support, Chat, Emails to Knowledge Base, Insights & Analytics:
Zendesk Support-ը մեկտեղում է Ձեր հաճախորդների մասին ինֆորմացիան, այնպես որ Ձեզ անհրաժեշտ ամեն ինչ մեկ հարթակում է:
Եկեք անցնենք առաջ և պարզենք, թե ինչպես է այն աշխատում Ձեր Ucraft վեբկայքի համար:
Եթե արդեն հաշիվ եք բացել Zendesk-ում, ապա պետք է Ձեր կայքին վիդջետ ավելացնեք՝ ներդնելով Zendesk Chat widget script-ը Ձեր HTML կոդում:
Դա անելու համար գնացեք Dashboard, ընտրեք Settings > Widget > Getting Started: Հուսով ենք՝ շատ հեշտ կգտնեք այս հրահանգները:
Այժմ պատճենված կոդով ունեք Zendesk ինտեգրելու 2 տարբերակ:
Նախևառաջ, գնացեք դեշբորդ և ընտրեք կայքի կարգավորումները:
Գնացեք կոդի ներդնում և տեղադրեք Base կոդը header թեգերի մեջ (կամ <head> թեգից հետո
Սեղմեք միանալ և ամեն ինչ պատրաստ է:
Կնկատեք կանաչ լույսը, որը ցույց է տալիս, որ ինտեգրացիան արդեն ակտիվ է: Այժմ գնացեք հանրային ռեժիմ Ձեր Ucraft վեբկայքից և համոզվեք, որ ամեն ինչ նորմալ աշխատում է:
Ամեն ինչ հիանալի է:
Արդեն կարող եք մշտապես հետևել Ձեր չաթերին Zendesk հաշվից և տեղեկացված լինել վերջին տվյալներից:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.